ՀՅԴ երիտասարդները մասնակցեցին Միջազգային ֆալկոն շարժման սեմինարին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » ՀՅԴ երիտասարդները մասնակցեցին Միջազգային ֆալկոն շարժման սեմինարին

ՀՅԴ երիտասարդները մասնակցեցին Միջազգային ֆալկոն շարժման սեմինարին

ՀՅԴ երիտասարդականի չորս հոգանոց պատվիրակությունը մասնակցել է Միջազգային ֆալկոն շարժում ընկերվարական- դաստիարակչական միջազգայնական կազմակերպության կազմակերպած երկու սեմինարներին, որոնք տեղի են ունեցել 2015 թ. մայիսի 24-30-ին, Գերմանիայի Վերտֆուլ ավանում։

 

ՀՅԴ երիտասարդականի պատվիրակության անդամներն էին՝ Սուսաննա Մովսիսյանը (Արցախի երիտասարդական միություն), Շողեր Բաղդասարյանը, Հովհաննես Ստեփանյանը և Տիգրան Սիրեկանյանը (Հայաստան)։

 

Սեմինարների թեմաներն էին՝ «Պատերազմներ և հակամարտություններ» և «Միջնորդության ուսուցում»։

 

 «Խաղաղության ուսուցում» բաժնում քննարկվել է պատերազմի ազդեցությունը երեխաների վրա թեման, և մասնակիցները ծանոթացել են  նշյալ նյութի ուսուցման մեթոդներին։

 

ՀՅԴ Երիտասարդականի պատվիրակները ընդհանուր տեղեկություններ են ներկայացրել ՀՅԴ պատանեկան միությունների գործունեության և աշխատանքների մասին, կենտրոնացել՝ Հայաստանում և Արցախում կազմակերպվող պատանեկան ճամբարների ժամանակ կիրառվող դաստիարակչական մեթոդների ու փոխանցվող նյութերի վրա: Թեման մեծ հետաքրքրություն է առաջացրել ներկաների մոտ։

 

Թեմաներին հաջորդել են քննարկումները:

 

Միջազգային ֆալկոն շարժում կազմակերպության կողմից առաջարկվել է ՀՅԴ երիտասարդականի անդամներին՝ հոդվածներ գրել արցախյան հիմնախնդրի, ցեղասպանության հետևանքների ու առաջացրած խնդիրների մասին, որոնք կհրապարակվեն պատերազմների և հակամարտությունների վերաբերյալ կազմակերպության կայքէջում:

 

Սեմինարներից դուրս ՀՅԴ երիտասարդականի պատվիրակութունը հանդիպումներ է ունեցել այլ երկրներից ժամանած պատվիրակությունների հետ։

            

1