Բաքուն ի վերջո համաձայնել է ստորագրել Ռիգայի գագաթնաժողով հայտարարությունը` վերապահումներով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Բաքուն ի վերջո համաձայնել է ստորագրել Ռիգայի գագաթնաժողով հայտարարությունը` վերապահումներով

Բաքուն ի վերջո համաձայնել է ստորագրել Ռիգայի գագաթնաժողով հայտարարությունը` վերապահումներով

Լատվիայում «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովը, որը հայտնվել էր փակուղային վիճակում` ադրբեջանական պատվիրակության կողմից նիստը լքելու հետեւանքով, ավարտեց իր աշխատանքը։  Ինչպես տեղեկացնում է «Երկիր մեդիա»-ն՝ Եվրոպացի դիվանագետների եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ կայացած հեռախոսային բանակցություններից հետո, Բաքուն ի վերջո համաձայնել է ստորագրել հայտարարությունը` կից ներկայացնելով իր վերապահումները։ Ճշգրիտ հայտնի չէ, թե ինչ վերապահումներ են դրանք, սակայն ենթադրվում է, որ վերաբերելու են ղարաբաղյան խնդրին։  

1