Ադրբեջանը լքել է «Արեւելյան գործընկերության» նիստը` հրաժարվելով ստորագրել գագաթնաժողովի հայտարարությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ադրբեջանը լքել է «Արեւելյան գործընկերության» նիստը` հրաժարվելով ստորագրել գագաթնաժողովի հայտարարությունը

Ադրբեջանը լքել է «Արեւելյան գործընկերության» նիստը` հրաժարվելով ստորագրել գագաթնաժողովի հայտարարությունը

Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել Ռիգայում ընթացող «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի հայտարարությունը։ Այս պահին գագաթնաժողովի աշխատանքները դադարեցվել են, եւ եվրոպացի դիվանագետները փորձում են քննարկման վերադարձնել նիստերի դատլիճից հեռացած Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովին։ Այդ մասին «Երկիր մեդիային» տեղեկացրեց գաղագաթաժողովի մասնակից պատվիրակներից մեկը։ Նրանք հրաժարվում են ստորագրել փաստաթուղթը Լեռնային Ղարաբաղին առնչվող ձեւակերպումների պատճառով։ Թե կոնկրետ ի՞նչ ձեւակերպումների մասին է խոսքը, առայժմ հստակ չէ։

 

Մինչ այդ «Ռիա Նովոստի» գործակալությունը հայտնել էր, թե հայտարարության վերջնական տեքստում մնացել են միայն երկու չհամաձայնեցված դրույթներ, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղին եւ Ուկրաինայում եւ Ղրիմում տեղի ունեցած դեպքերին։ Իսկ Euobserver-ի ԵՄ-ի ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ նախագծում չկա Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Բելառուսի, Մոլդովայի եւ Ուկրաինայի` Եվրամիությանն անդամակցության վերաբերյալ դրույթ: Արեւելյան գործընկերներին առաջատար երկրների ղեկավարները պարզ հասկացրել են, որ «Արեւելյան գործընկերության» մասնակիցների հաշվին ԵՄ-ի ընդլայնում այսօր չի դիտարկվում, սակայն ապագայում ոչինչ չի բացառվում:

1