Հայտնի են ԼՂՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների եւ տեղակալների անունները
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հայտնի են ԼՂՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների եւ տեղակալների անունները

Հայտնի են ԼՂՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների եւ տեղակալների անունները

ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստում ձևավորվել են մշտական հանձնաժողովները:

Քվեարկությունների արդյունքում՝ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՀՅԴ պատգամավոր Արմեն Սարգսյանը, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Արզիկ Մխիթարյանը («Ազատ հայրենիք» կուսակցություն), Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների մշտական հանձնաժողովի նախագահ` Արպատ Ավանեսյանը («Ազատ հայրենիք» կուսակցություն), Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` Ռուսլան Իսրայելյանը («Ազատ հայրենիք» կուսակցությոն), Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` Հովիկ Ջիվանյան («Ազատ հայրենիք» կուսակցություն), Սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` Արամ Գրիգորյանը («Ազատ հայրենիք» կուսակցություն), իսկ Պաշտպանության անվտանգության, օրինապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` Ժաննա Գալստյանը (Արցախի ժողովրդավարական կուսակցություն):

 

Նույն օրը ընտրվել են նաեւ ԱԺ մշտական հարցերի հանձնաժողովների նախագահաների տեղակալների անունները:  Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց ՀՅԴ անդամ Ալյոշա Գաբրիելյանը, Պաշտպանության անվտանգության,  օրինապահության հարցերի մշտական հանձնաժողովինը՝ ՀՅԴ անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղկալ է ընտրվել Դավիթ Մելքումյանը («Արցախի ժողովրդավարական» կուսակցություն), Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերինը՝ Արմո Ծատրյանը («Արցախի ժողովրդավարական» կուսակցություն), Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովինը՝ Արսեն Առստամյանը (անկախ պատգամավոր), Սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովինը` Արարատ Օհանջանյանը («Ազատ հայրենիք» կուսակցություն), Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերինը՝ Վարդգես Ուլուբաբյանը («Ազատ հայրենիք» կուսակցություն):

 

1