Սերժ Սարգսյանն ընդգծել է Ադրբեջանի անպատասխանատու քայլերը համարժեք գնահատականի արժանացնելու կարևորությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Սերժ Սարգսյանն ընդգծել է Ադրբեջանի անպատասխանատու քայլերը համարժեք գնահատականի արժանացնելու կարևորությունը

Սերժ Սարգսյանն ընդգծել է Ադրբեջանի անպատասխանատու քայլերը համարժեք գնահատականի արժանացնելու կարևորությունը

<<Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եվրոպայի ժողովրդական կուսակցության գագաթնաժողովում, որը տեղի է ունենում Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում, խոսելով եվրոպական տարածաշրջանում համագործակցության եւ անվտանգության ապահովման մասին, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: «Այն շարունակում է լրջագույն մարտահրավեր մնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ եվրոպական անվտանգության համար:

 

Ադրբեջանը չի դադարեցնում սադրանքների, սպառնալիքների եւ հակահայկական քարոզչության իր գործելաոճը՝ ձգձգելով հակամարտության կարգավորման գործընթացը: Հակահայկական արշավը զուգորդվում է Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների հետ, իսկ ռեժիմի ընդդիմախոսները վաղուց որակվում են որպես Հայաստանի գործակալներ: Մեր ընդհանուր տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող Ադրբեջանի անպատասխանատու քայլերը չպետք է անարձագանք մնան եվրոպական գործընկերների կողմից>>,- նշել է Սերժ Սարգսյանը:  

1