Կաննի կինոփառատոնում Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմ է ցուցադրվել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Կաննի կինոփառատոնում Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմ է ցուցադրվել

Կաննի կինոփառատոնում Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմ է ցուցադրվել

Ռոբեր Գեդիգյանի «Մի ասեք, թե տղան խելագար էր» ֆիլմը ցուցադրվել է 2015-ի Կաննի կինոփառատոնում՝ Հատուկ ցուցադրության շրջանակներում:

 

2015-ին թողարկված դրամայում արտացոլված են Հայոց ցեղասպանության հետևանքները այն ապրած ժողովրդի հետագա սերունդների վրա: Գեդիգյանն իր ֆիլմում միավորում է Մարսելի աշխատող դասի սոցիալ-ռեալիստական ժամանակագրությունը և իր հայրական արմատները՝ ցուցադրելով Հայոց ցեղասպանության շարունակական ազդեցությունը տեղահանված սերունդների վրա, գրում է Hollywood reporter կայքը:

 

Ֆիլմի անգլալեզու վերնագիրը 1980-ականներին հայտնի ֆրանսիացի երգչուհի Ֆրանց Գալի երգերից է: Իսկ որպես հիմնական նյութ՝ ծառայել է իսպանացի լրագրող Խոսե Անտոնիո Գուրիարանի ինքնակենսագրական վեպը:

 

Իսպանացի հեղինակը կիսով չափ պարալիզացված էր 1981 թվականին Մադրիդում Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) կազմակերպած ռումբի պայթյունից:

 

Իր բուժման ընթացքում նա հետազոտում էր Առաջին համաշխարհայինի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջումն ու տեղահանումը՝ մարդկության դեմ այն հանցագործությունը, որը Թուրքիան ցայսօր հերքում է: Իր հետազոտության արդյունքում՝ Գուրիարանը դարձել էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարող ակտիվ մտավորականներից մեկը:

1