Դավիթ Բաբայան. Բաքվի նյարդային արձագանքի պատճառը իզուր վատնած գումարն է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Դավիթ Բաբայան. Բաքվի նյարդային արձագանքի պատճառը իզուր վատնած գումարն է

Դավիթ Բաբայան. Բաքվի նյարդային արձագանքի պատճառը իզուր վատնած գումարն է

Լեռնային Ղարաբաղը հետեւողականորեն զարգացնում է երկկողմ հարաբերությունները երկրների եւ սուբյեկտների հետ։ Այս մասին հայտարարեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ԼՂՀ նախագահի՝ Ֆրանսիա կատարած այցի կապակցությամբ Բաքվի  նյարդային արձագանքը։

 

«Մենք նպատակ չունենք Բաքվին հոգեկան նոպայի հասցնել։ Առանց դրա էլ Բաքուն մշտապես այդ վիճակում է։ Լեռնային Ղարաբաղը զարգացնում է հարաբերությունները երկրների եւ սուբյեկտների հետ։ Դա ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկն է»,- նշեց Բաբայանը՝ հիշեցնելով, որ այդ ուղղությունները երեքն են՝ հակամարտության կարգավորում, ԼՂՀ միջազգային ճանաչում, երկկողմ հարաբերությունների զարգացում։

 

«Ընդ որում դրանք իրար հետ կապված չեն։ Այսինքն՝ զարգացնելով հարաբերությունները՝ մենք ճանաչումը չենք դարձնում դրա նախապայման։ Մենք ուղղակի զարգացնում ենք հարաբերությունները»,- պարզաբանեց Դավիթ Բաբայանը։

 

Միաժամանակ նախագահի խոսնակը ենթադրեց, որ Բաքվի նյարդային արձագանքը պայմանավորված է իզուր վատնած գումարներով։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը հակահայկական քարոզչության եւ պաշտոնյաներին կաշառելու վրա քիչ գումար չի ծախսում։ «Ընդ որում դրանց մի մասը ադրբեջանցի պաշտոնյաների գրպաններում է մնում։ Սակայն ընկերությունը չի կարելի գնել։ Եվ ինչ գումարներ էլ որ ծախսվեն, դրանք անիմաստ ծախսեր են լինելու»,- նշեց Դավիթ Բաբայանը։

1