Խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» ՀՅԴ նախագիծը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» ՀՅԴ նախագիծը

Խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» ՀՅԴ նախագիծը

ՀՀ խորհրդարանը մայիսի 20-ին առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՅԴ խմբակցության պատգամավորների եւ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի ներկայացրած «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։

 

Նախագծին կողմ է քվեարկել 100 պատգամավոր, մեկ՝ դեմ եւ 10՝ ձեռնպահ:

 

Օրինագիծը նախատեսում է հավասար հնարավորություններ տրամադրել հանրաքվեի դրված հարցերին դեմ եւ կողմ քվեարկելու ագիտացիայի համար։ Հաշվի առնելով, որ համաժողովրդական հանրաքվե է հայտարարում իշխանությունը, ապա ցանկացած շահագրգիռ քաղաքական եւ հասարակական ուժ հակաքարոզչության հնարավորություն պիտի ունենա։ Քարոզչության մասշտաբների աջակցության համար, հաշվի առնելով, որ խոսքը հանրապետական հանրաքվեների մասին է, առաջարկվում է 10 անգամ մեծացնել թույլատրելի բյուջեն։

1