Քեթրին Լիչը ՀՅԴ Բյուրոյի անդամի հետ քննարկել է բարեփոխումների գործընթացը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Քեթրին Լիչը ՀՅԴ Բյուրոյի անդամի հետ քննարկել է բարեփոխումների գործընթացը

Քեթրին Լիչը ՀՅԴ Բյուրոյի անդամի հետ քննարկել է բարեփոխումների գործընթացը

Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչին:

 

Արմեն Ռուստամյանի խոսքով՝ դեսպանը ցանկություն է հայտնել հանդիպելու, քանի որ ցանկանում էր լսել ՀՅԴ տեսակետը՝ կապված սահմանադրական և ընտրական բարեփոխումների գործընթացի հետ: «Քննարկում է տեղի ունեցել, տեսակետներ են փոխանակվել բարեփոխումների վերաբերյալ եվրոպական միջազգային փորձի մասին: Քեթրին Լիչը, ով արդեն ավարտում է իր դիվանագիտական աշխատանքը Հայաստանում, համարում է, որ այսօր ամենակարևոր օրակարգային հարցերից մեկը սահմանադրական և ընտրական բարեփոխումներն են»,- ասաց Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ դեսպանը նախաձեռնել է հանդիպումը ՀՅԴ-ի հետ, քանի որ Դաշնակցությունը բարեփոխումների գործընթացի ակտիվ մասնակիցներից է:

1