Ամփոփվեց ԼՂՀ 5-րդ գումարման ԱԺ աշխատանքները
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Ամփոփվեց ԼՂՀ 5-րդ գումարման ԱԺ աշխատանքները

Ամփոփվեց ԼՂՀ 5-րդ գումարման ԱԺ աշխատանքները

Այսօր տեղի ունեցավ ԼՂՀ 5- րդ ԱԺ նախագահ Ա.Ղուլյանի մամլո ասուլիսը, որի ընթացքում Ա.Ղուլյանը ներկայացրեց խորհրդարանի՝ 2010-2015 տարիների կատարած աշխատանքների ամփոփ նկարագիրը:

 

Ա.Ղուլյանն անդրադարձ կատարեց օրինաստեղծ, քաղաքական և Սահմանադրությամբ խորհրդարանին վերապահված այլ գործառույթներին:

 

ԱԺ նախագահը նշեց, որ 5-րդ գումարման ողջ ընթացքում խորհրդարանն ընդունել է 440 օրենք: Անցած 11 նստաշրջանում, ընդհանուր առմամբ, գումարվել է 51 լիագումար և 5 արտահերթ նիստ: Օրենսդրական նախաձեռնությունների ընդհանուր թիվը կազմել է 493:

 

Խորհրդարանի լուրջ ձեռքբերումներից է  այլ երկրների խորհրդարաների հետ բարեկամական հարաբերությունների ինստիտուցիոնալացումը և միաժամանակ նշել, որ շարունակական աշխատանք է տարվում համագործակցության կապերն ընդլայնելու ուղղությամբ:

 

 

Ա.Ղուլյանը պատասխանել է նաև լրագրողներին հուզող հարցերին:

 

Լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի այն փաստը, որ օրերս Արցախում ձևավորված նոր կուսակցության՝ Արցախի հանրապետական կուսասկցության նախաձեռնող խմբի մեջ հիմնականում ԱԺԿ-ի հետ կապ ունեցող, կամ ԱԺԿ անդամ անձինք են Ա. Ղուլյանը պատասխանեց. <<Մարդիկ այդպիսի նախաձեռնությամբ են հանդես եկել և ես կարծում եմ, որ դա շատ բնական է անցած խորհրդարանական ընտրությունների պատկերի վրա: Այսինքն՝ մարդկանց մի մասը դժգոհ է մնացել արդյունքներից, շատերին գուցե դա չի բավարարել և հասարակության մեջ քաղաքական նոր նախաձեռնությունների տեղ է բացվել:

 

Թե ինչքանով դա արդյունք կբերի իմ անձնական տպավորությունն այն է, որ մեր հասարակությունը ոգևորված չէ քաղաքական կուսակցությունների առատությունից: Համենայնդեպս, ամեն մարդ իրավունք ունի քաղաքական գործունեություն իրականացնել, կուզեի որ դուք էլ շատ չանդրադառնաք այս հարցին>>:

 

1