ԵԺԿ կառույցն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Ցեղասպանություն 100 » ԵԺԿ կառույցն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ

ԵԺԿ կառույցն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ

 Պորտուգալիայում օրերս  տեղի ունեցած Եվրոպայի ժողովրդական կուսակցության (EPP) Երիտասարդական կազմակերպության (YEPP) 10-րդ համագումարում ընդունվել է հայերի, պոնտոսցի հույների, ասորիների ցեղասպանությունները ճանաչող եւ դատապարտող բանաձեւ։

 

Փաստաթղթում մասնավորապես ասված է. «Եվրոպայի ժողովրդական կուսակցության երիտասարդական թեւը կոչ է անում Եվրոպական միության, Եվրոպական խորհրդի անդամ պետություններին, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններին՝ ճանաչել եւ վերականգնել պատմական իրականությունը՝ ի հիշատակ հայոց, պոնտոսցի հույների եւ ասորիների  ցեղասպանությունների զոհերի։ Բոլոր շահագրգիռ կողմերը ճանաչում են հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանությունը եւ ապրիլի 24-ն ընդունում են որպես Հայոց ցեղասպանության, իսկ մայիսի 19-ը՝ պոնտոսցի հույների ցեղասպանության հիշատակի օրեր»։

 

Նշենք, որ YEPP 10-րդ համագումարին մասնակցում էին  40 երկրի ավելի քան 250 երիտասարդ առաջնորդներ, այդ թվում՝ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության պատվիրակները՝ կառույցի նախագահ Կարեն Ավագյանի ղեկավարությամբ։

 

ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը նշում է, որ հունական կողմի ներկայացրած Ցեղասպանության ճանաչման բանաձն ընդունվել է միաձայն։ Ընդ որում, կողմ են քվեարկել նաեւ այն կուսակցությունների ներկայացուցիչները, որոնց երկրները դեռեւս չեն ընդունել Հայոց ցեղասպանությունը։

 

«Ավելի ուժեղ Եվրոպա փոփոխվող աշխարհում» խորագրով ընթացող YEPP 10-րդ համագումարում ուշադրության կենտրոնում են եղել աշխարհի գլոբալ իրողություններն ու մարտահրավերները։

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից տեղեկացնում են,, որ ԵԺԿ Երիտասարդական կազմակերպությունը Եվրոպայի ամենամեծ երիտասարդական քաղաքական կազմակերպությունն է։ Այն համախմբում է եվրոպական մոտ 40 երկրի 57 քաղաքական կուսակցությունների ավելի քան 1,6 միլիոն երիտասարդների։

 

1