Նիդերլանդներում կայացել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Նիդերլանդներում կայացել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում

Նիդերլանդներում կայացել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում

Նիդերլանդների Դորդրեխտ քաղաքի «Նոյյան տապան» թանգարանում  տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր «Կանչող ձայն» հոլանդահայ կազմակերպությունը` Նիդերլանդներում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառման մասնակցիներին իր խոսքն է ուղղել Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով, մասնավորապես, շեշտել է հանուն ցեղասպանությունների կանխարգելման միասնական պայքարի, հիշելու, դատապարտելու և պահանջելու միջոցով արդարության հասնելու անհրաժեշտությունը:

 

Միջոցառմանը ելույթներով են հանդես եկել նաև «Քրիստոնեական միություն» կուսակցության նախագահ Արի Սլոբը և Հայ դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը: Արի Սլոբը, ով 2015թ. ապրիլի 24-ին մասնակցել է Երևանում անցկացվող ոգեկոչման միջոցռումներին, ներկաներին է փոխանցել իր տպավորությունները և կոչ արել պատկան մարմիններին` Հայոց ցեղասպանության թեման ներառել Նիդերլանդներում ուսուցանվող համաշխարհային պատմության դասագրքում: Նա ներկայացրել է իր կուսակցության աշխատանքը` ուղղված պատմական արդարության վերականգնմանը:

 

Ոգեկոչման միջոցառմանը Կոմիտասի գանձարանից կտորներ է ներկայացրել երգչուհի Աննա Բարխուդարյանը: Երաժշտական համարներ են կատարել Ուտրեխտի «Արարատ» նվագախումբը, դուդուկահար Նիկոլայ Ռոմաշչուկ կրտսերը, հոլանդահայ հայտնի երաժիշտ Արիստակես Եսայանն ու երգիչ Արսեն Ավանեսյանը: Երիտասարդ արձակագիր Ջորջ Առաքելն ընթերցել է իր ստեղծագործությունները:

1