Նախագահ Բ. Սահակյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայում է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Նախագահ Բ. Սահակյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայում է

Նախագահ Բ. Սահակյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայում է

Արցախի Հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է է Ֆրանսիայում: ԼՂՀ պատվիրակության կազմում ընդգրկված են արտգործնախարար Կարեն Միրզոյանը, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը:

 

Մայիսի 18-ին Նախագահ Սահակյանն այցելել է Ֆրանսիայի Հանրապետության հարավ-արեւելյան մասում գտնվող Դրոմի շրջան եւ շրջկենտրոն Վալանսում հանդիպել շրջանային խորհրդի անդամների հետ՝ խորհրդի նախագահ Պատրիկ Լաբոնի գլխավորությամբ:

 

Քննարկվել է Դրոմի շրջանի ու Արցախի միջեւ կապերի խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

 

Հանդիպման ընթացքում համագործակցության պայմանագրեր են ստորագրվել Դրոմի շրջանի եւ Արցախի, Վալանս եւ Ստեփանակերտ քաղաքների միջեւ:

 

 Արցախի Հանրապետության Նախագահին շնորհվել է Դրոմի նահանգի պատվավոր քաղաքացու կոչում եւ հանձնվել համապատասխան վկայագիր:

 

Նախագահ Սահակյանը կարեւորել է Դրոմի շրջանի եւ նրա շրջկենտրոնի հետ փոխգործակցությունը՝ նշելով, որ այն նոր որակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին եւ շոշափելի ազդեցություն կունենա դրանց ամրապնդման վրա:

 

Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը:

 

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում հանդիպում է ունեցել խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ:

 

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը:

 

Նախագահ Սահակյանը Ֆրանսիայի Ազգային ժողովի հետ համագործակցությունը համարել է պահանջված՝ հավելելով, որ փոխգործակցության հետագա ընդլայնման համար կան խոստումնալից հեռանկարներ:

 

           

 

 

 

 

1