«Թևանիկը»՝ World Entertainment Awards մրցանակաբաշխության լավագույն հայկական ֆիլմ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » «Թևանիկը»՝ World Entertainment Awards մրցանակաբաշխության լավագույն հայկական ֆիլմ

«Թևանիկը»՝ World Entertainment Awards մրցանակաբաշխության լավագույն հայկական ֆիլմ

Մայիսի 9-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայացած 2-րդ ամենամյա “World Entertainment Awards” մրցանակաբաշխության ժամանակ հայկական լավագույն ֆիլմ է ճանաչվել ռեժիսոր Ջիվան Ավետսիյանի «Թևանիկ» ֆիլմը: Մրցանակը ստացել է Արիկ Գևորգյանը, ով հանդիսանում է ֆիլմի ներկայացուցիչը ԱՄՆ-ում: Նա իր խոսքում ֆիլմի ռեժիսոր՝ Ջիվան Ավետիսյանի և պրոդյուսեր՝ Մասիս Բաղդասարյանի անունից շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին և մրցանակը նվիրել բոլոր հայ զինվորներին, ովքեր պաշտպանում են մեր հայրենիքը:

 

Հիշեցնենք, որ 3 պատանիների ճակատագրի մասին պատմող «Թևանիկ» ֆիլմը 2014 թ-ին արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների. մասնավորապես Երևանի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրերի ամփոփման արդյունքներով ֆիլմն արժանացել է «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակին, Չինաստանի Խիան քաղաքում անցկացված «Fist Silk Road International Film Festival»-ում՝ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին, Լոս Անջելեսի միջազգային կինոփառատոնում՝ «Լավագույն սցենարի համար» մրցանակին, Հռոմի «Overlook 2014 — 5th CinemAvvenire» կինոփառատոնի միջազգային ֆիլմերի մրցույթում ժյուրիի մրցանակին՝ «Լավագույն ինքնատիպ աշխատանքի համար»:

 

hraparak.am

1