ՀՅԴ ԱԵՄ-ի ներկայացուցիչը մասնակցել է Ընկերվարական երիտասարդների միջազգային միության (IUSY) համաշխարհային խորհրդաժողովին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » ՀՅԴ ԱԵՄ-ի ներկայացուցիչը մասնակցել է Ընկերվարական երիտասարդների միջազգային միության (IUSY) համաշխարհային խորհրդաժողովին

ՀՅԴ ԱԵՄ-ի ներկայացուցիչը մասնակցել է Ընկերվարական երիտասարդների միջազգային միության (IUSY) համաշխարհային խորհրդաժողովին

2015 թ. մայիսի 8-9-ին Երևանում տեղի ունեցավ աշխարհի մեծագույն երիտասարդական, քաղաքական կազմակերպության` Ընկերվարական (սոցիալիստ) երիտասարդների միջազգային միության (IUSY) համաշխարհային խորհրդի ժողովը: Ժողովին մասնակցեց նաեւ ՀՅԴ ԱԵՄ անդամ Սուսաննա Մովսիսյանը: Ժողովն ընդունեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ» բանաձև:

 

 Միջոցառման շրջանակներում Ս. Մովսիսյանը հանդիպել է YES (երիտասարդ եվրոպացի երիտասարդներ) կազմակերպության  նախագահի հետ, ներկայացրել՝ մայիսի 3-ին Արցախում կայացած խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ  Արցախի երիտասարդական միության  ներգրավվածությունը՝ ընդգծելով, որ ԱԵՄ-ի ընկերներն ակտիվ մասնակցություն է ունեցել  ընտրական գործընթացի կազմակերպական հարցերում՝ այդպիսով  իրենց բաժին  ներդրումն ունենալով Արցախում ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան ընտրությունների իրականացմանը: Ս. Մովսիսյանը խոսել են նաեւ Արցախի սահմանին հրադադարի պարբերաբար խախտման մասին: Սուսաննան մասնավորպես ընգծել է, որ այս կերպ խախտվում է հազարավոր մարդկանց ազատ եւ ապահով ապրելու իրավունքը:

 

 

Խորհրդաժողովի ընթացքում կայացել է նաեւ սեւծովյան տարածաշրջանի երկների երիտասարդ ներկայացուցիչների հանդիպում, որտեղ քննարկվել են տարածաշրջանում առկա մի շարք խնդիրներ:

 

 

  Խորհրդաժողովում ընդունվեցին մի քանի բանաձեւ: ՀՅԴ երիտասարդականի կողմից ներկայացված «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ» բանաձևի քննարկումն անցավ ակտիվ մթնոլորտում: Մասնակիցները միաձայն ընդունեց առաջարկված բանաձեւը:

1