Արցախցի ձյուդոյիստները նոր հաջողություններ ունեցան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախցի ձյուդոյիստները նոր հաջողություններ ունեցան

Արցախցի ձյուդոյիստները նոր հաջողություններ ունեցան

 Մայիսի 8-9-ը Երևանում անց է կացվել Ձյուդոյի   ՀՀ  պատանիների առաջնություն և   Շուշիի ազատագրման 23-ամյակին նվիրված միջազգային մրցաշար: Պատանիների  առաջնությանը մասնակցում էին ավելի քան   200 մարզիկներ: Արցախի թիմը ներկայացնող  5 մարզիկներից մեկը`  46 կգ քաշային կարգում հանդես եկող  Սևակ Սարկիսյանը, մենամարտելով 5  հոգու հետ, գրավել է երկորդ տեղը: Մայիսի 10-ին տեղի ունեցած Շուշիի ազատագրման 23-ամյակին նվիրված միջազգային մրցաշարին` <<Շուշիի գավաթ>>-ին,  մասնակցում  էին շուրջ 400 մարզիկներ`  Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, ՀՀ մարզերից ու Արցախից:

 

Արցախի թիմը ներակայացված էր 10 մարզիկներով, որոնցից 3 գրավել են  մրցանակային տեղեր.  Աղվան Պետրոսյանը +55կգ քաշային կարգում`  2-րդ , Աշոտ Մելքումյանը 42 կգ քաշային կարգում՝  3-րդ և  Աշոտ Պարսիյանցը 23 կգ քաշային կարգում՝ 3-րդ :  Նրանք պարգևատրվել են դիպլոմներով, մեդալներով ու խորհրդանշական վերնաշապիկներով: Արցախի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր  մարզիչ Իվան Ազիզբեկյանը գոհ է իր սաների ելույթներից: <<Յուրաքանչյուր արտագնա մրցում մեր մարզիկներին տալիս է փորձ, օգնում հաղթահարել սեփական վախերն ու ընկճվածությունը: Երեխաներից մի քանիսն առաջին անգամ էին մասնակցում միջազգային մրցաշարի և պետք է ասել, որ նրանք շատ լավ հանդես եկան>>: 

1