Ձյուդոյի մրցաշար՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ձյուդոյի մրցաշար՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության

Ձյուդոյի մրցաշար՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության

Ապրիլի 22-23-ը Ստեփանակերտում տեղի ունեցավ ձյուդոյի  մրցաշար` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Նախքան մրցաշարի մեկնարկը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանության 1.5 միլիոն  զոհերի հիշատակը:

 

Երկու օր տևած մրցումներին մասնակցել են տարբեր տարիքային ու քաշային խմբերի  75 մարզիկներ: Արցախի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Իվան Ազիզբեկյանի խոսքով` այս մրցաշարն առանձնահատուկ է. <<Սա հարգանքի տուրք է մեր նախնիների հիշատակին և ներդրում՝ մատաղ սերնդի դաստիարակության գործում: Այս  խորհրդանշական մրցաշարին մենք որոշել ենք պարգևատրել բոլոր մասնակիցներին>>,- ասում է Իվան Ազիզբեկյանը: Այդպիսով, 17 քաշային կարգերում հանդես եկող 51 մարզիկներ արժանացան  մեդալների ու դիպլոմների:

 

Յուլյա ՎԱՆՅԱՆ

1