ԵԽԽՎ-ն Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն է ընդունել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Ցեղասպանություն 100 » ԵԽԽՎ-ն Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն է ընդունել

ԵԽԽՎ-ն Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն է ընդունել

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ապրիլի 23-ին ընդունվեց «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակման» հայտարարությունը, որը հեղինակել է ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատգամավոր, ԵԽԽՎ փոխնախագահ Ռենե Ռուքեն։

 

Հայտարարությանը միացել են աննախադեպ թվով պատգամավորներ՝ 171 պատգամավոր մոտ 40 երկրներից. հայտնում է PanARMENIAN.Net-ը։

 

Հայտարարության մեջ ասվում է. «Ցեղասպանությունն աներևակայելի հանցագործություն է հասարակության համար, որը ստեղծված է հանդուրժողականության և մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության վրա։ Այսպիսի հանցագործությունների վաղ կանխարգելումը կարող են վստահաբար կանգնեցնել հակամարտությունների, ողբերգությունների և մարդասիրական աղետների թեժացումը։ Հայոց ցեղասպանության հստակ և ժամանակին դատապարտման բացակայությունը մեծապես նպաստեց մարդկության դեմ հետագա հանցագործությունների՝ ինչպիսիք են Հոլոքոստի և այլ ցեղասպանոությունների կանխման ձախողմանը։

 

2015թ-ի ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը։ 1,5մլն հայեր զոհվեցին Օսմանյան կայսրության այս սարսափելի ոճրագործության հետևանքով։ Ներքոստորագրյալ խորհրդարանականները հարգանքի տուրք են մատուցում անմեղ զոհերի հիշատակին և դատապարտում են մարդկության դեմ բոլոր տեսակի հանցագործությունները և ցեղասպանությունները և խորապես ցավում են դրանց ժխտման փորձերի համար։

 

Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը պետք է լինի մեր առաջնահերթություններից։ Միջազգային կարողությունների հետագա զարգացումն այս առումով օժանդակող է։ Եվրոպայի խորհուրդը կարևոր դեր ունի կատարելու՝ նպաստելով մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերին։ Այն պետք է խրախուսի իր անդամ երկրներին՝ հաշտվել իրենց սեփական անցյալի հետ և հող նախապատրաստի ժողովուրդների միջև հետագա հաշտեցման համար»։

 
1