Բակո Սահակյանն ընդունել է չեխ հայտնի լրագրող Պ. Պրոխազկովային
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Բակո Սահակյանն ընդունել է չեխ հայտնի լրագրող Պ. Պրոխազկովային

Բակո Սահակյանն ընդունել է չեխ հայտնի լրագրող Պ. Պրոխազկովային

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 22-ին ընդունել է չեխ հայտնի լրագրող Պետրա Պրոխազկովային:

 

Հանդիպմանը, որին մասնակցում էր <<Հելսինկյան նախաձեռնություն-92>> Լեռնային Ղարաբաղի կոմիտեի ղեկավար Կարեն Օհանջանյանը, արծարծվել են Արցախի կյանքին եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

 

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Պետրա Պրոխազկովային երկար տարիների ընթացքում տարբեր երկրներում եւ միջազգային ատյաններում Արցախի մասին ճշմարտացի տեղեկատվության ներկայացման համար՝ դա որակելով որպես սկզբունքայնության, բարձր պրոֆեսիոնալիզմի եւ մարդասիրության դրսեւորում:

 

Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

1