Արդարության ջահը գտնվում է Արցախում և պետք է վառվի այստեղ. Ա.Աղաբեկյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արդարության ջահը գտնվում է Արցախում և պետք է վառվի այստեղ. Ա.Աղաբեկյան

Արդարության ջահը գտնվում է Արցախում և պետք է վառվի այստեղ. Ա.Աղաբեկյան

Ապրիլի 22-ին ԼՂՀ ԱԺ ընտրություններում ՀՅԴ կողմից առաջադրված թեկնածուներ Արթուր Աղաբեկյանը, Վահրամ Բալայանը և Արմեն Սարգսյանը հանդիպում  ունեցան ԱրՊՀ ուսանողների և դասախոսական կազմի հետ:

 

Վահրամ Բալայանը, կարևորելով կրթության դերը պետականաշինության գործընթացում, իր ելույթում ասաց. <<Մենք շատ լավ գիտակցում ենք, որ մեր վաղվա օրը կերտում են մեր երիտասարդները, որ վաղվա նախագահը, պատգամավորը, դասախոսը, մտավորականը այստեղ է կրթվում, և այն գործը, որը արվում է այստեղ՝ հայրենանվեր գործ է>>:

 

Արմեն Սարգսյանն իր ելույթում նշեց. << ՀՅ Դաշնակցությունը պետք է ունենա կայուն, հզոր տեղ ԱԺ-ում, որովհետև այս ընտրությունները հերթական ընտրություններ չեն, մայիսի 3-ին ընտրված խորհրդարանը քննարկելու է այնպիսի հարցեր, որոնց ճիշտ լուծումները կարող է տալ միայն ՀՅ Դաշնակցությունը>>:

 

Արթուր Աղաբեկյանը, ներկայացնելով ՀՅԴ ծրագրային դրույթները եւ կարևորելով երկրում կրթության ու գիտության զարգացման անհրաժեշտություն,՝ նշեց. <<ՀՅԴ-ն կրթության և գիտության դերը տեսնում է երկրի անվտանգությանը, տնտեսական և ռազմական հզորացմանը ծառայելու մեջ։ Արցախը կարող է ունենալ հզոր տնտեսություն, եթե ունենա այդ տնտեսության պահանջարկը սպասարկող կրթություն>>:

 

Ա.Աղաբեկյանը կարևորեց այն, որ այսօր ծայրահեղ անհրաժեշտություն է, որ ՀՅԴ քաղաքական կշիռը մեծանա, որովհետև այն խռովքը, որը հիմա տարածվել է համայն հայության շրջանակում, կարող է միայն Դաշնակցությունն ի չիք դարձնել, կարող է՝ ԱԺ-ում մեծամասնություն կազմելով:

 

<<Արդարության ջահը գտնվում է Արցախում և պետք է վառվի այստեղ>>,- շեշտեց Ա. Աղաբեկյանը:

 

Հանդիպումն ավարտվեց ուսանողների հարցադրումներով:

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

1