Դավութօղլուի հայտարարությունը միջազգային այն ճնշման արդյունքն է, որ վերջին օրերին Թուրքիան զգում է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Ցեղասպանություն 100 » Դավութօղլուի հայտարարությունը միջազգային այն ճնշման արդյունքն է, որ վերջին օրերին Թուրքիան զգում է

Դավութօղլուի հայտարարությունը միջազգային այն ճնշման արդյունքն է, որ վերջին օրերին Թուրքիան զգում է

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ապրիլի 24-ին ընդառաջ ուղերձով է հանդես եկել՝ Հայոց ցեղասպանության զոհերին անվանելով «1915 թվականին տեղահանության ժամանակ մահացած օսմանյան հայեր» և իր ցավակցությունը հայտնելով նրանց ժառանգներին:

 

Թուրքիայի վարչապետի պաշտոնական կայքում հրապարակված ուղերձում, մասնավորապես, նշված է․  «Որպես Առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում այս ցավերը տեսած տարբեր էթնիկ և կրոնական ծագում ունեցող ազգերի թոռներ` այսօր հասկանում ենք տեղի ունեցածը, հարգանքով հիշատակում զոհված անմեղ օսմանյան հայերին և մեր ցավակցությունը հայտնում նրանց թոռներին»:

 

Դավութօղլուն շարունակում է․ «Այս տարի ապրիլի 24-ին Հայոց պատրիարքարանի կողմից կազմակերպվելիք կրոնական արարողությամբ Օսմանյան կայսրության հայերը կհիշատակվեն ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Թուրքիայում»:

 

Հավատ հայտնելով, որ «պատմությունը քաղաքականության գործիքի չի վերածվելու»՝ Թուրքիայի վարչապետը նշում է․  «Հնարավոր է պարզել Առաջին աշխարհամարտի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների պատճառները և պատասխանատուներին: Ամեն ինչ մեկ բառի հավասարացնելով` պատասխանատվությունը ընդհանրացման ճանապարհով միայն թուրք ազգի վրա բարդելը, նույնիսկ դրանք ատելության խոսքի հետ կապելը, բարոյական և իրավական առումով խնդրահարույց է»:

 

Ուղերձի եզրափակիչ մասում Ահմեդ Դավութօղլուն հայտարարում է․ «Բոլոր երրորդ կողմերին կոչ ենք անում այս պատմական ցավերը փորփրելու փոխարեն արդար հիշողություն և համատեղ խաղաղ ապագայի վրա հիմնված մոտեցում որդեգրել»:

 

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի խոսքով՝ Դավութօղլուի հայտարարությունը միջազգային այն ճնշման արդյունքն է, որ վերջին օրերին Թուրքիան զգում է:

 

Դավութօղլուի հայտարարությունը, Մանոյանի կարծիքով, պետք է լիներ ապրիլի 23-ին, ինչպես անցած տարի, սակայն երեկ Թուրքիայի կառավարության նիստում, որը վարել է նախագահ Էրդողանը, որոշվել է ավելի վաղ հրապարակել այն․ – «Իրենք այդ ճնշումների տակ փորձել են ինչ-որ ձևով արձագանքել, հակազդել՝ ցույց տալու համար, որ իբր ինչ-որ չափով տեղի են տալիս այդ ճնշումներին՝ առաջն առնելու համար առաջիկա զարգացումների: Որ կարող է մի քանի պետություն ևս ճանաչի: Հատկապես խոսքը վերաբերում է Գերմանիային, որտեղ ամեն ինչ պատրաստ է, բայց պետք է որ դա արդեն արձանագրվի»:

 

azatutyun.am

1