Նյու Յորք նահանգում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Ցեղասպանություն 100 » Նյու Յորք նահանգում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Նյու Յորք նահանգում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

 ԱՄՆ Նյու Յորք նահանգի  նահանգապետ Էնդրյու Կուոմոն որոշում է ստորագրել, որով ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր. տեղեկացնում է  Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:  

 

«Այս տարի լրանում է ողբերգական իրադարձությունների 100-րդ տարելիցը, որի ժամանակ  հարյուրավոր հայ հոգեւոր առաջնորդներ, մտավորականներ եւ ականավոր անձինք բերման ենթարկվեցին  եւ  բանտարկվեցին Կ. Պոլսում: Մենք հարգում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը եւ հարգանքի տուրք մատուցում Ցեղասպանությունը վերապրածներին»,- ասված է փաստաթղթում:

1