Ավստրիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Ցեղասպանություն 100 » Ավստրիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև

Ավստրիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև

 

Ավստրիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև:

 

Yerkir.am-ի հետ զրույցում այդ լուրը հաստատեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը:

 

«Այս առավոտյան ավստրիական խորհրդարանում ներկայացված 6 քաղաքական խմբակցությունները միացյալ հայտարարություն են ստորագրել, որում կոչ են անում երկրի կառավարությանը՝ ճանաչել Հայոց ցեղասպանության իրողությունը: Այդ հայտարարության մեջ նշվել է նաև, որ Ավստրիան այդ հարցում պատասխանատվության իր մասն ունի, քանի որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ավստրո-Հունգարիան եւ Գերմանիան Օսմանյան Թուրքիայի դաշնակիցներն էին:

 

Բանաձևում հիշատակվում է նաև Օսմանյան կայսրության քրիստոնյա ազգային փոքրամասնությունների մասին, որոնք զոհ են դարձել ջարդերին»,-Yerkir-ի հետ զրույցում նշեց Պետո Դեմիրճյանը:

 

Նա հավելեց նաև, որ բանաձևում Թուրքիային կոչ են անում առերեսվել իր անցյալի սև էջերի հետ:

 

Yerkir-ի հարցին, թե արդյո՞ք բանաձևում հողային փոխհատուցման վերաբերյալ կոչ եղել է Թուրքիային, Պետո Դեմիրճյանը պատասխանեց. «Ոչ, բանաձևը միայն ճանաչում է և աջակցում Ցեղասպանության ճանաչման կոչերին»:

 

yerkir.am

1