Դաշնակցությունը պատասխանատու է իր ծրագրի ամեն մի կետի համար. Վահրամ Բալայան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Դաշնակցությունը պատասխանատու է իր ծրագրի ամեն մի կետի համար. Վահրամ Բալայան

Դաշնակցությունը պատասխանատու է իր ծրագրի ամեն մի կետի համար. Վահրամ Բալայան

 

Ապրիլի 21-ին ԼՂՀ ԱԺ ընտրություններում ՀՅԴ կողմից առաջադրված թեկնածուներ Արթուր Աղաբեկյանը և Վահրամ Բալայանը հանդիպում  ունեցան Ստեփանակերտի Ալեք Մանուկյան փողոցի բնակիչների հետ:

 

<< Վերջին տարիներին մենք ունեցել ենք հաջողություններ և առաջնթաց՝ սոցիալական, առողջապահական, բանակաշինության ու դպրոցաշինության բնագավառներում, բայց Դաշնակցությունը գտնում է,  որ այս ամենը բավարար չէ առաջ շարժվելու համար: Բավարար չէ, որովհետև այսօր երկիրը պետք է ունենա բարձր դիմադրողականություն, որպեսզի մեր առջև ծառացած մարտահրավերներին կարողանա դիմադրել: Իսկ դրան  հասնել հնարավոր է միայն  համազգային ուժով >>,- կարևորեց Վահրամ Բալայանը:

 

<< Դաշնակցությունը միշտ կանգնած է եղել ժողովրդի կողքին. որտեղ հայ, այնտեղ՝ Դաշնակցություն, որտեղ հայապահպանության խնդիր, այնտեղ՝ Դաշնակցություն , որտեղ գոյություն ուներ պետականակերտման խնդիր, այնտեղ կանգնած է եղել ու կանգնած է Դաշնակցությունը: Հենց Դաշնակցությունը կարող է ստեղծել այն հզոր հայրենիքը, որի մասին երազել են մեր պապերը,   ովքեր իրենց արյան գնով կերտել են մեր հաղթանակը… Վստահեք Դաշնակցությանը եւ կտեսնեք, որ նա պատասխանատու է իր նախընտրական ծրագրում նշված ամեն մի կետի համար >>,- շեշտեց Վ.Բալայանը:

 

Արթուր Աղաբեկյանն անդրադառնալով ՀՅԴ նախընտրական կարգախոսի՝ <<Խաղաղություն, արդարություն, աշխատանք>> նշանակությանը՝ ասաց. << ՀՅ Դաշնակցությունը միակ կուսակցությունն է, որն ունի համապատասխան քաղաքական ռեսուրսներ և հնարավորություններ, որպեսզի կարողանա Արցախում ապահովել լիակատար խաղաղություն՝ առանց թշնամուն որևէ փոխզիջման գնալու>>:

 

<< Արդարությունն ինքնին չի լինում, արդարությունը պետք է ստեղծել, հասնել նրան ,-շարունակեց նա ,- Դաշնակցությունը հանձն է առնում ստեղծել արդար իրավակարգ, որը կծառայի հասարակ մարդուն: Լիարժեք արդար հասարակարգի ստեղծումն այլևս օրհասական է Արցախի հասարակության համար>>:

 

Խոսելով կարգախոսի 3-րդ կետի՝ աշխատանքի մասին՝ Ա. Աղաբեկյանն ասաց. << Դաշնակցությունն աշխատանքի կուսակցություն է, Դաշնակցությունը միշտ կանգնած է  ու կանգնած է լինելու աշխատավոր մարդու կողքին՝ պաշտպանելով նրա իրավունքներն ու արժանապատվությունը… Դաշնակցությունն Արցախի միակ քաղաքական ուժն է, որն ունի բավական քաղաքական կամք և ռեսուրսներ՝ հասնելու այս երեքի լիակատար հաստատմանը: Ինչն էլ կդառնա մեր պետականության ու ժողովրդի զարգացման նոր խթանը, ինչից հետո արցախահայությունը կապրի նոր, զարգացող, արդար, խաղաղ ու արժանապատիվ աշխատանքով ապհովված պետությունում>>,-  նշեց Ա. Աղաբեկյանը:

1