ՀՅԴ քարոզարշավ. հանդիպում Մարտակերտ քաղաքում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » ՀՅԴ քարոզարշավ. հանդիպում Մարտակերտ քաղաքում

ՀՅԴ քարոզարշավ. հանդիպում Մարտակերտ քաղաքում

Ապրիլի 20-ին ԼՂՀ ԱԺ ընտրություններում ՀՅԴ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Դավիթ Իշխանյանը եւ համամասնական ընտրակարգով թեկնածու Արթուր Աղաբեկյանը հանդիպեցին  Մարտակերտ քաղաքի բնակիչների հետ:

 

Արթուր Աղաբեկյանը  ներկայացրեց ՀՅԴ նախընտրական ծրագիրը՝ շեշտադրելով,  թե ինչու ՀՅԴ-ն ընտրեց Խաղաղություն, Արդարություն, Աշխատանք կարգախոսը.

 

Սրանք այն երեք կարեւորագույն կետերն են, որոնք անհրաժեշտ են մեր ժողովրդին եւ ՀՅԴ-ն այն ուժն է, որը ի զորու է դա իրականացնել››,- նշեց նա:

 

Արթուր Աղաբեկյանը նշեց, որ այս նախընտրական ծրագիրը տարբերվում է նախորդ տարիների կուսակցության  ծրագրերից, միգուցե նաեւ տարբերվում է  մնացած բոլոր կուսակցությունների ծրագրերից, սակայն ՀՅԴ-ն վստահ է, որ հենց  ծրագրում առաջարկվող բարեփոխումներն են , որ երկիրը կտանեն ճիշտ  ուղղությամբ:

‹‹Մենք գտնում ենք, որ ամենամեծ բարեփոխումները պետք է իրականացվեն  կրթության բնագավառում, միայն որակյալ կրթությամբ եւ որակյալ կադրեր ունենալով մենք կունենանք զարգացած տնտեսություն:  Զարգացած տնտեսություն ունենալով՝ կունենանք արտահայտված եկամուտներ , իսկ արտահայտված եկամուտներ ունենալով՝ կարող ենք իրականացնել ցանկացած սոցալական, ցանկացած ռազմական, մարտական խնդիր: Մենք պետք է ցույց տանք, որ արցախցին ի վիճակի է ապրել իր քրտինքով ››,- ավելացրեց Արթուր Աղաբեկյանը:

 

Հանդիպման վերջում համերգային ծրագրով հանդես եկան ‹‹Մենք ենք մեր սարերը>> երգի, պարի պետական համույթը  եւ ՀՀ վաստակավոր արտիստ Մկրտիչ Մկրտչյանը:

1