Թաթուլ Կրպեյան.Գետաշենի արծիվը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Թաթուլ Կրպեյան.Գետաշենի արծիվը

Թաթուլ Կրպեյան.Գետաշենի արծիվը

Արցախյան պատերազմի առաջամարտիկ, ՀՅ Դաշնակցության գաղափարակիր, Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատար, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանն այսօր կդառնար 50 տարեկան:

 

Թաթուլը ծնվել է 1965թ. ապրիլի 21-ին Հայաստանի Թալինի շրջանի Արեգ գյուղում։  Համալսարանական տարիներից Թաթուլը միանում է Հայկական ազատագրական շարժմանը։ Թաթուլը այդժամ անգամ կարևորում էր ուսումը և այդ օրերին պատմություն էր դասավանդում Գետաշենի երկու դպրոցներում։ Նա նաև Արցախը Հայաստանի հետ վերամիավորելուն ուղղված «Միացում» կազմակերպության անդամ էր։

 

1990թ. սեպտեմբերին  մեկնեց Արցախ, որտեղ վիճակը օրհասական էր։ Իր իսկ հիմնած զինված խմբով 1990թ. սեպտեմբերից մինչև 1991թ. մայիս ղեկավարում է Գետաշենի ենթաշրջանի (Գետաշեն-Մարտունաշեն) ինքնապաշտպանությունը՝ ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի և ոստիկանական խմբավորումների։

 

Թաթուլն ասում էր. «Ինչո՞ւ եք վախենում մահից։ Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու։ Հողի, ազգի համար։ Ես ոչ մի անգամ չեմ գնա Երևանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի։ Ես այստեղ կը մեռնեմ, այդ բանը չեմ անի…»։ Վերջին անգամ, երբ գալիս է Երևան, գնալիս ասում է հետևյալը. «Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա, ինձ կբերեն…»։

 

1991 թվականի ապրիլի 30-ին, երբ Գետաշենում դրությունն օրհասական էր, «Օղակ» գործողություն ժամանակ զոհվում է Թաթուլը՝ Գետաշենի արծիվը:

 

Այսօր էլ Թաթուլը ողջերի մեջ է: Նրա տեսակը կենդանի լեգենդ է, որ ապրում է հայ մարդու սրտում ու հոգում….

 

 

1