ԼՂՀ ԱԺ-ն Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով հայտարարություն է ընդունել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԼՂՀ ԱԺ-ն Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով հայտարարություն է ընդունել

ԼՂՀ ԱԺ-ն Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով հայտարարություն է ընդունել

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարություն է ընդունել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ։ Հայտարարության մեջ ասվում է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը`

 

—  հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի՝ 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու  մասին» Կոնվենցիան, շեշտելով ցեղասպանության  հանցագործության վաղեմության  ժամկետ չունենալու  հանգամանքը,

 

—  ոգեկոչելով 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից Արևմտյան Հայաստանում իրականացրած ցեղասպանության զոհերին,  

 

—  կարևորելով  ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագիրը, 

 

— երախտագիտություն  հայտնելով  այն   պետությունների  խորհրդարաններին, պետական և տեղական կառույցներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ՝ կոչ է անում մյուս երկրների խորհրդարաններին, միջխորհրդարանական և միջազգային կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից 1894-1923 թվականներին Արևմտյան Հայաստանում իրականացրած Հայոց ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ հանցագործություն»։ 

1