Մ.Մերաբովան արցախյան բեմում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Մ.Մերաբովան արցախյան բեմում

Մ.Մերաբովան արցախյան բեմում

Ապրիլի 1-ին  Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ ՌԴ-ում հայտնի հայազգի երգչուհի Մարիամ  Մերաբովայի համերգը:  Նա  մասնակցել է Ռուսաստասնի <<Ձայն>> հեռուստամրցույթին և հասել մինչև եզրափակիչ փուլ:

 

Համերգը կայացավ  Մարիամ Մերաբովայի նախաձեռնությամբ և Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:

 

Մարիամ Մերաբովան առաջին անգամ է Արցախում: Իր պապերի հայրենիքը մեծ տպավորություն է գործել երգչուհու վրա, նա որոշել է փոքր-ինչ երկար մնալ Արցախում ու  իր խմբի հետ միասին վարպետաց դասեր անցկացնել արցախցի  երեխաների  հետ: 

 

Արցախում գտնվելու հենց առաջին օրը նա ծանոթացավ <<Արցախի ձայներ>> խմբի հետ, որի անդամներն ու <<Հայաստանի ձայն>> մրցույթի հաղթող մեր հայրենակիցը` Էռան, պատիվ ունեցան մասնակցելու նրա  մենահամերգին:

 

Մարիամը  <<Միրայֆ>> ջազային խմբի մենակատարն է, որի երաժիշտներից յուրաքանչյուրն իր գործի վարպետն է և առանձին խմբերում հանդես է  գալիս որպես մենակատար: Մերաբովայի կատարումները  իսկական նվեր էին հանդիսատեսի համար:  Կատարումներից մեկը  նա նվիրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 

 

<<Այս տարի լրանում է  Հայոց ցեղասպանության  100-ամյակը,- ասել է Մարիամ Մերաբովան,- ցավ, որը դեռևս ուղեկցում է մեր ժողովրդին: Իմ ընտանիքը ևս շատ մարդ է կորցրել ցեղասպանության ժամանակ:   Մենք` մշակույթի գործիչներս,  պետք է աշխատենք խաղաղության արարման համար, ես հավատում եմ խաղաղությանը, ես ուզում եմ հավատալ, որ մենք կկարողանանք մեր երեխաների համար ապահովել այդ խաղաղությունը : Մենք ուղակի պարտավոր ենք սիրո մեջ ապրել>>:

 

Յուլյա Վանյան

 

 

1