ՀՅԴ թեկնածուների հանդիպումը ԼՂՀ քաղաքաշինության նախարարության անձնակազմի հետ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ՀՅԴ թեկնածուների հանդիպումը ԼՂՀ քաղաքաշինության նախարարության անձնակազմի հետ

ՀՅԴ թեկնածուների հանդիպումը ԼՂՀ քաղաքաշինության նախարարության անձնակազմի հետ

Այսօր` ապրիլի 1-ին, տեղի ունեցավ ՀՅԴ թեկնածուների հանդիպումը ԼՂՀ քաղաքաշինության նախարարության անձնակազմի հետ:

 

Ելույթներով հանդես եկան ՀՅԴ թեկնածուներ Արթուր Աղաբեկյանը, Գեորգի Պետրոսյանը եւ Վահրամ Բալայանը:

 

<<Ամեն մի կուսակցություն ունի իր անցած ուղին`կենսագրությունը: Այդ կենսագրությանը համարժեք էլ պետք է կարողանաք ամեն մի կուսակցության գնահատական տալ եւ ըստ այդմ որոշել, թե ում կվստահեք>>,-իր խոսքում նշեց Վահրամ Բալայանը եւ շեշտեց,որ ՀՅԴ-ն միշտ եղել է իրեն ծնած ժողովրդի կողքին, ապրել է ժողովրդի հոգսերով ու խնդիրներով: <<ՀՅԴ-ն եւ Արցախը դաշնակիցներ են>>,-ընդգծեց նա` առաջարկելով համատեղ աշխատանք ու դաշնակցություն` հանուն արժանավայել ապագայի:

 

Արթուր Աղաբեկյանը ներկայացրեց ՀՅ Դաշնակցության նախընտրական ծրագրի դրույթները եւ մատնանշեց այն կարևոր դրույթները, որոնց լուծումը կարող է տալ միայն ու միայն Դաշնակցությունը: <<Ընտրեք ոչ թե անձերին,այլ` գաղափարները,ընտրեք  ծրագրերը>>,-դիմեց Ա.Աղաբեկյանը:

 

Ելույթով հանդես եկավ նաեւ Գեորգի Պետրոսյանը` կարևորելով Արցախի կայացման գործում ամուր պետականություն, զարգացած տնտեսություն, հզոր բանակ ու արտաքին հարաբերություններում հաջողություններ ունենալու հանգամանքը :

 

1