Նևադայում ապրիլի 19­-26-­ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Ցեղասպանություն 100 » Նևադայում ապրիլի 19­-26-­ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ

Նևադայում ապրիլի 19­-26-­ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ

Հայոց ցեղասպանության 100-­րդ տարելիցի առթիվ Նևադայի նահանգապետ Բրայեն Սանդովալը հռչակագիր է ստորագրել, որի համաձայն` ապրիլի 19-­26­-ը Նևադայում հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-­ը, ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից նույնաբովանդակ հռչակագրով է հանդես եկել նաև Նևադայի փոխնահանգապետ, Նահանգային սենատի նախագահ Մարկ Հաթչիսոնը:

 

Երկու հռչակագրերում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին կոչ է արվում ճանաչել հայ ժողովրդի նկատմամբ իրականացված վայրագությունները և Թուրքիային ստիպել ճանաչել պատմական փաստերը: «Հայերի ծրագրված սպանությունը և տեղահանությունը, որ տեղի են ունեցել 1915­-1923 թթ.­ խլել են 1,5 մլն մարդու կյանք, տեղահանվել են ավելի քան 500 հազար հայեր: Շատերը հաստատվել են ԱՄՆ­ում, և այսօր Նևադայում է ապրում աճող և ակտիվ հայ համայնք, որը ծայրահեղ անարդարությունից հետո գոյատևելու և վերապրելու վառ օրինակ է»,- ­ գրված է Նևադայի նահանգապետ Բրայեն Սանդովալի հռչակագրում:

 

Իբրև Նևադայի նահանգապետի տեղակալ և նահանգային սենատի նախագահ` Մարկ Հաթչիսոնը, իր հերթին, Նևադայի բնակիչներին կոչ է արել բարձրացնել Հայոց ցեղասպանության մասին իրազեկումը և մասնակցել անմեղ զոհերի հիշատակի միջոցառումներին:

1