ՀՅԴ թեկնածուների հանդիպումները Քաշաթաղում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ՀՅԴ թեկնածուների հանդիպումները Քաշաթաղում

ՀՅԴ թեկնածուների հանդիպումները Քաշաթաղում

Մեկնարկել է ԼՂՀ ԱԺ ընտրությունների քարոզարշավը: Այսօր՝ մարտի 31-ին, տեղի ունեցավ  ՀՅ Դաշնակցություն կուսակցության թեկնածունների հանդիպումները Քաշաթաղի շրջանի Հակարի, Վուրգավան, Ուռեկան, Տիգրանավան համայնքներում:

 

Հանդիպումներին ելույթներով հանդես եկան ՀՅԴ թեկնածուներ Լեռնիկ Հովհաննիսյանն ու Մարինե Պետոյանը:

 

Նշյալ համայնքներում բնակիչներն ակտիվորեն հանդես եկան հարցադրումներով, կիսվեցին իրենց հուզող խնդիրներով: Բնակիչների խոսքով՝ համայնքներն ունեն  խմելու ջրի, գազի, համացանցի, հեռախոսակապի բացակայության խնդիրներ: Անցած տարիների համեմատ՝ դպրոցներում նվազել է աշակերտների քանակը, որի հիմնական պատճառը արտագաղթն է ու ծնելիության ցածր մակարդակը:

 

Այս խնդիրների վերաբերյալ ՀՅԴ թեկնածուներն առաջարկեցին լուծման իրենց տարբեկաները:

1