Համոզված եմ, որ Արցախի քաղաքացիները ցուցաբերելու են բարձր քաղաքացիական ակտիվություն. Ա. Աղաբեկյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Համոզված եմ, որ Արցախի քաղաքացիները ցուցաբերելու են բարձր քաղաքացիական ակտիվություն. Ա. Աղաբեկյան

Համոզված եմ, որ Արցախի քաղաքացիները ցուցաբերելու են բարձր քաղաքացիական ակտիվություն. Ա. Աղաբեկյան

Երեկ մեկնարկեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, շնորհավորում եմ բոլորիս այս առթիվ, համոզված լինելով, որ Արցախի քաղաքացիները ցուցաբերելու են բարձր քաղաքացիական ակտիվություն:

 

Քարոզարշավի մեկնարկի առթիվ շնորհավորում եմ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած կուսակցություններին և առանձին անհատներին, ովքեր մեծամասնական ընտրակարգով առաջադրվել են տարբեր ընտրատարածքներում: Համոզված եմ, որ ընտրություններում ներգրավված քաղաքական ուժերը և անհատները ցուցաբերելու են փոխադարձ հանդուրժողականություն և ձևավորելու են արդար մրցակցության միջավայր՝ հնարավորություն տալով մեր քաղաքացիներին ճիշտ ընտրություն կատարելու:

 

Հ.գ.-իմ ֆեյսբուկյան էջի միջոցով կարող եք հետևել քարոզարշավի ընթացքին ու զարգացումներին, ՀՅԴ քարոզչական խմբերի այցերին ու հանդիպումներին ԼՂՀ ողջ տարածքում, որոնք տեղի կունենան այս մեկ ամսվա ընթացքում:

 

Գրառում Արթուր Աղաբեկյանի ֆեյսբուքյան էջից

1