Իսպանիայի Չիրիվեյա քաղաքը նույնպես պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Ցեղասպանություն 100 » Իսպանիայի Չիրիվեյա քաղաքը նույնպես պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Չիրիվեյա քաղաքը նույնպես պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Չիրիվեյա քաղաքը միացավ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած իսպանական քաղաքներին:

 

«Արմենպրես»­ի փոխանցմամբ` այս մասին տեղեկությունը տեղադրվել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության` «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում: Այս տարվա մարտի 26-­ին իսպանական մեկ այլ քաղաքի` Պինտոյի քաղաքապետարանը լիագումար նիստի ժամանակ միաձայն հաստատել է Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը և դատապարտել օսմանյան թուրքերի կողմից մարդկության դեմ իրականացված հանցագործությունները:

 

2015-­ին լրանում է 20-­րդ դարի առաջին ցեղասպանության 100 տարին, որի ընթացքում սպանվեցին 1.5 մլն քաղաքացիներ, իսկ 2 մլն հայեր ստիպված եղան լքել իրենց բնակավայրերը:

1