Լոս Անջելեսի հրեաները կօգնեն Ցեղասպանության մասին ցուցահանդես կազմակերպել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Լոս Անջելեսի հրեաները կօգնեն Ցեղասպանության մասին ցուցահանդես կազմակերպել

Լոս Անջելեսի հրեաները կօգնեն Ցեղասպանության մասին ցուցահանդես կազմակերպել

Լոս Անջելեսի Skirball հրեական մշակութային կենտրոնում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցուցահանդես։ Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, լրագրողներին հայտնեց Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը։ Ցուցահանդեսը կկայանա ապրիլի 8-10-ը,գրում է News.am–ը:

 

Մյուս ցուցահանդեսը ընթանալու է Մեխիկոյի խոշորագույն թանգարաններից մեկում՝ Memoria y Tolerancia-ում։ Երկու ցուցադրությունների ժամանակ էլ ցուցադրվելու են Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի նյութերը։

 

«Մոտ ժամանակներս նման ցուցահանդեսներ կկայանան նաև Նյու Յորքում և Վաշինգտոնում»,- հավելեց Դեմոյանը։ Մենք շատ ուրախ ենք, որ Հայոց ցեղասպանության թեման շարունակում է հուզել Ամերիկա մայրցամաքի  հանրությանը։ Այդ պատճառով հնարավորինս կաջակցենք այդ ցուցահանդեսներին»,- նշեց Դեմոյանը։

1