Կայացել է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Կայացել է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստ

Կայացել է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստ

2015թ. մարտի 30-ին կայացել է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը`հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի նախագահությամբ:

 

Նիստին ներկա էին ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատասխանատու աշխատողներ, հրավիրված էին համամասնական ընտրակարգով Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող թվով յոթ կուսակցությունների լիազոր ներկայացուցիչները, ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի ներկայացուցիչը, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

 

ԼՂՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասին և 121-րդ հոդվածին համապատասխան, հաշվի առնելով հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով կուսակցությունների կողմից նախընտրական քարոզչություն իրականացնելու ժամանակացույցը որոշելու համար նիստում կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված վիճակահանության արդյունքները` կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է ԼՂՀ Ազգային ժողովի 2015թ. մայիսի 3-ի հերթական ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցող կուսակցություններին հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը, որի համաձայն յուրաքանչյուր կուսակցություն նախընտրական քարոզչության ժամանակ իրավունք ունի օգտվելու հանրային հեռուստատեսության և հանրային ռադիոյի եթերաժամերից ոչ ավելի, քան 30 րոպե` անվճար և ոչ ավելի, քան 80 րոպե` վճարովի հիմունքներով:

 

Հաստատվել են վիճակահանության արդյունքներոով որոշված անվճար և վճարովի հեռուստառադիոեթերաժամերից համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունների կողմից նախընտրական քարոզչություն իրականացնելու ժամանակացույցերը:

1