Ֆրանսիական ինստիտուտում ուսանողները դիսերտացիաները պաշտպանել են Արցախի թեմայով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ֆրանսիական ինստիտուտում ուսանողները դիսերտացիաները պաշտպանել են Արցախի թեմայով

Ֆրանսիական ինստիտուտում ուսանողները դիսերտացիաները պաշտպանել են Արցախի թեմայով

Մարտի 27-ին Ֆրանսիայի Էքս ան Պրովանս քաղաքի Հանրային մենեջմենտի եւ տարածքային կառավարման պետական ինստիտուտում /IMPGT/ տեղի է ունեցել հանրային մարքեթինգի եւ հաղորդակցության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողների ավարտական դիսերտացիաների պաշտպանությունը՝ «Լեռնային Ղարաբաղի համար տարածքային մարքեթինգի եւ հաղորդակցության ռազմավարության մշակումը» թեմայով:

 

Թվով երեսունհինգ ուսանողներ պաշտպանել են «Լեռնային  Ղարաբաղ՝ բացահայտման հիացմունք», «Լեռնային Ղարաբաղ՝ թաքնված գանձ», «Լեռնային Ղարաբաղ՝ մի տարածք, մի ինքնություն, մի ծրագիր»,  «Չասեք ոչ մեկին» եւ «Կովկասի մարգարիտ Լեռնային Ղարաբաղ» վերնագրով իրենց դիսերտացիաները:

 

Դրանցում ուսանողները ներկայացրել են իրենց առաջարկներն այն հարցի շուրջ, թե հաղորդակցության եւ մարքեթինգի ինչպիսի ռազմավարություն պետք է որդեգրի արտերկրում շատերին անծանոթ Լեռնային Ղարաբաղը՝ զբոսաշրջության եւ տնտեսության ոլորտներում գրավչությունը մեծացնելու նպատակով:

 

Ժյուրին, որի կազմում էին Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի նախագահ, պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը, շրջանակի անդամ, սենատորներ Սոֆի Ժուասենը եւ Միշել Ամիելը, ինստիտուտի դասախոս, Լե Պեն-Միրաբոյի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Ֆիլիպ Գալլոն, ֆակուլտետի դեկան Քրիստոֆ Ալոն եւ Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, լավագույն աշխատանքներ է  ճանաչել «Լեռնային Ղարաբաղ՝ թաքնված գանձ» եւ «Չասեք ոչ մեկին» վերնագրերով դիսերտացիաները:

1