Դավութօղլուի գլխավոր խորհրդականը 1915-ը որպես ցեղասպանություն է ճանաչում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Դավութօղլուի գլխավոր խորհրդականը 1915-ը որպես ցեղասպանություն է ճանաչում

Դավութօղլուի գլխավոր խորհրդականը 1915-ը որպես ցեղասպանություն է ճանաչում

Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը թուրքերին կատաղեցնող հայտարարություն է արել՝ նշելով, որ 1915-ը որպես ցեղասպանություն է ճանաչում, գրում է news.am-ը։

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական Arcaajans կայքը, Ահմեդ Դավութօղլուի հայ խորհրդական Էթյեն Մահչուփյանը Լոնդոնում բրիտանական խորհրդարանում կազմակերպված կլոր սեղանի ժամանակ խոսել է Թուրքիայի խնդիրներից, ինչպես նաեւ անդրադարձել Հայոց ցեղասպանության թեմային։

 

«Ես երեկ էլ ասել եմ, որ ինձ հայ լինելուց ավելի շատ օսմանցի եմ զգում։ Ես ազգայնական չեմ, բայց երբ թեման գալիս է 1915-ը, ես օգտագործում եմ «Հայոց ցեղասպանություն» տերմինը։ Ես կարծում եմ, որ այն ցեղասպանություն է եղել, քանի որ «ցեղասպանություն» եզրույթը եւ 1915-ին տեղի ունեցածը համընկնում եմ միմյանց։ Եթե ցեղասպանության եզրույթի սահմանումը փոխենք, դա կարող է ցեղասպանություն չհամարվել։ Շատերը կարող է ինձ չհասկանան, սակայն ցեղասպանությունը ոչ թե պատմական, այլ իրավական եզրույթ է»,-ասել է Էթյեն Մահչուփյանը։

1