Բուենոս Այրեսում դաշնակցականները հակաթուրքական թռուցիկներ են բաժանել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Բուենոս Այրեսում դաշնակցականները հակաթուրքական թռուցիկներ են բաժանել

Բուենոս Այրեսում դաշնակցականները հակաթուրքական թռուցիկներ են բաժանել

Հարավային Ամերիկայի ՀՅԴ երիտասարդական միության անդամները հավաքվել են Բուենոս Այրեսում գտնվող Արգենտինայի միջազգային հարաբերությունների խորհրդի շենքի դիմաց, որտեղ Արգենտինայում Թուրքիայի դեսպան Թաներ Կարակասը ներկայացնում էր Թուրքիայի արտաքին քաղաքականության ծրագիրը 2015-ի համար. տեղեկացնում է Asbarez-ը:   Դաշնակցական երիտասարդները թռուցիկներ են բաժանել Թուրքիայի վարած արտաքին իրական քաղաքականության մասին:

 

«Թուրք-ադրբեջանական ժխտողական լոբբիները շարունակում են ստեր տարածել` ներգրավելով գիտնականների, քաղաքական գործիչների ու լրագրողների»,- ասել է երիտասարդներից մեկը:   Դաշնակցական երիտասարդները նշել են, որ Թուրքիան միակողմանի փակ է պահում Հայաստանի հետ սահմանը` նրան ֆինանսապես ճնշելու համար, որպեսզի Հայաստանը դադարեցնի պահանջները Հայոց ցեղասպանության և Արցախի ինքնորոշման պայքարի հարցում: 

 

1