Աշոտ Դանիելյանը նվաճեց աշխարհի գավաթը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Աշոտ Դանիելյանը նվաճեց աշխարհի գավաթը

Աշոտ Դանիելյանը նվաճեց աշխարհի գավաթը

Մոսկվայում մեկնարկել է սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը՝ «Խառլամպիևի հուշամրցաշարը», որին այս տարի մասնակցում են 35 պետության շուրջ 300 մարզիկներ:

 

Հեղինակավոր մրցաշարին Հայաստանը մասնակցում էր ուժեղագույն մարզիկներով: Մրցումների առաջին իսկ օրը մեր ամենահեղինակավոր սամբիստը՝ Աշոտ Դանիելյանը, գերազանց անցկացրեց մրցելույթները և 90 կգ քաշային կարգում դարձավ մրցաշարի հաղթող ու նվաճեց աշխարհի գավաթը:

 

Մեկ մեդալ էլ այսօր նվաճեց Վահե Օթարյանը՝ 52 կգ քաշային կարգում գրավելով երրորդ տեղը:

1