Ստամբուլում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում կանցկացվի
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ստամբուլում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում կանցկացվի

Ստամբուլում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում կանցկացվի

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Ստամբուլում հիշատակի միջոցառումներ կանցկացվեն: Ermeni Haber կայքի տեղեկացմամբ, թուրքական «DurDe» հասարակական նախաձեռնությունը մարտի 27-ին ժողով է գումարելու, որին կմասնակցեն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, եվրոպացի ակտիվիստներ:

 

Ժողովին ներկա կլինեն նաև հայ մտավորականներ և արվեստագետներ: «DurDe» հասարակական նախաձեռնության կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝ ժողովին ներկա կգտնվեն «Եվրոպական հասարակական հակառասիստական շարժման» (EGAM) նախագահ Բենիամին Աբթանը, «Հայկական ընդհանուր բարեգործական միության» (ՀԲԸՄ)  Եվրոպայի պատասխանատու Նիկոլա Դավիթյանը:

 

Միջոցառումը տեղի կունենա մարտի 27-ին Ստամբուլում: Թուրքական հասարակական կազմակերությունների և ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ կքննարկվեն հարցեր` կապված համատեղ պայքարի կազմակերպման հետ: Նշվում է, որ հանդիպումն անցկացվելու է դռնբաց պայմաններում:

1