Մարտի 19-ի դիվերսիայի ժամանակ վիրավորված զինծառայողը մահացել է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Մարտի 19-ի դիվերսիայի ժամանակ վիրավորված զինծառայողը մահացել է

Մարտի 19-ի դիվերսիայի ժամանակ վիրավորված զինծառայողը մահացել է

Այսօր` ժամը 09:40-ի սահմաններում, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ուժեղացված խմբին դիմակայելու ժամանակ ծանր վիրավորված` ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Սամվել Սասունի Հակոբյանը:   ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:   ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն 

1