Միջոցառում՝ նվիրված Շուշիի ջարդերի 95-րդ տարելիցին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Միջոցառում՝ նվիրված Շուշիի ջարդերի 95-րդ տարելիցին

Միջոցառում՝ նվիրված Շուշիի ջարդերի 95-րդ տարելիցին

Մարտի 24-ին ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ կազմակերպել էր կլոր սեղան՝ նվիրված 20-րդ դարի սկզբին Շուշիում կովկասյան թաթարների (ներկայիս ադրբեջանցիների) կողմից իրականացված հայերի ջարդերի 95-րդ տարելիցին:

 

Կլոր սեղանին հրավիրված էին ուսուցիչներ և աշակերտներ Շուշի քաղաքից, ինչպես նաև ուսանողներ Արցախի համալսարաններից:

 

Ելույթներով հանդես են եկել  ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ԱԺ <<Դաշնակցություն>> խմբակցության պատգամավոր, ԱրՊՀ դասախոս, պատմաբան  Վահրամ Բալայանը, երիտասարդ իրավաբան Վահե Հարությունյանը: Բանախոսներն իրենց ելույթներում խոսեցին Շուշիի ջարդերի, ինչպես նաև կովկասյան թաթարների կողմից հայաշատ բնակավայրերում 20-րդ դարասկզբին իրականացված ջարդերի և դրանց պատճառների մասին՝ տալով համապատասխան գնահատական՝ դատապարտելով նման ոճրագործությունները:

 

 Նշվեց նաև, որ 20-րդ դարասկզբին Շուշիում, Բաքվում և այլ բնակավայրերում կովկասյան թաթարների կողմից իրականացված ջարդերը 1915 թվականի  Օսմանյան Թուրքիայի կողմից Արևմտյան Հայաստանում իրականացված Հայոց ցեղասպանության շարունակությունն էին:

 

Կլոր սեղանի ժամանակ նաև համապատասխան փաստարկներ բերվեցին 1918-1920 թվականներին կովկասյան թաթարների կողմից հայերի նկատմամբ իրականացված հանցագործությունների վերաբերյալ:

 

Միջոցառման վերջում ներկաները բանախոսներին ուղղեցին  իրենց հարցադրումները:

 

1