Ազգային նվագարանների հանրապետական մրցույթ Ստեփանակերտում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » մշակույթ » Ազգային նվագարանների հանրապետական մրցույթ Ստեփանակերտում

Ազգային նվագարանների հանրապետական մրցույթ Ստեփանակերտում

Մարտի 24-ին  Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է ազգային նվագարանների հանրապետական մրցույթ: Այն կայացել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամմ: Մրցույթին մասնակցել են ԼՂՀ երաժշտական և արվեստի դպրոցների ժողգործիքներ բաժնի աշակերտներ, խմբեր, նվագախմբեր:

 

Մրցույթին մասնակցել են 114 հոգի, որոնք ներկայացրել  են Ստեփանակերտի և ԼՂՀ 6 շրջանների՝ Մարտունու, Ճարտարի, Ասկերանի, Շուշիի, Տողի, Մարտակերտի, Վանքի և Բերձորի  երաժշտական և արվեստի դպրոցները:

 

Ժյուրիի կազմում ընդգրկված էին՝ հանձնախմբի նախագահ ՀՀ վաստակավոր արտիստ, ԼՂՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դասախոս Գեորգի Մինասովը, հանձնախմբի անդամներ  Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի ազգային նվագարաններ բաժնի դասախոս Անահիտ Նանանգուլյանը, ԼՂՀ արվեստի վաստակավոր գործիչ, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի ժողովրդական գործիքներ բաժնի վարիչ Վալերի Գասպարյանը, քոլեջի դասատու, թառահար Լևոն Սարդարյանը և երաժիշտ Գրիգորի Մեսրոպյանը:

 

1