Հայաստանում դեկտեմբերի 9-­ը կնշեն որպես Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Հայաստանում դեկտեմբերի 9-­ը կնշեն որպես Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր

Հայաստանում դեկտեմբերի 9-­ը կնշեն որպես Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ և միաձայն ընդունեց «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումեր կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է դեկտեմբերի 9­ը սահմանել Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր:

 

«Արմենպրես»­ի հաղորդմամբ՝ նախագծին կողմ քվեարկեց 113 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան: Քվեարկությունից առաջ հիմնական զեկուցող Արտակ Զաքարյանը հայտնեց, որ քննարկումների ընթացքում հնչած բոլոր առաջարկներն ընդունվել են և քվեարկության է դրվում նախագծի լրամշակված տարբերակը: Նա նաև տեղեկացրեց, որ օրենքի նախագծի համահեղինակներն են ավելացել: Օրենքի նախագծով սահմանվում է, որ ապրիլի 24­ը, որը գործող օրենքում նշված է որպես ցեղասպանության զոհերի հիշատակի օր,կդառնա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

1