Մոռացված պատմություն, անպատիժ ոճրագործություններ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Մոռացված պատմություն, անպատիժ ոճրագործություններ

Մոռացված պատմություն, անպատիժ ոճրագործություններ

Դեռևս 1918թ. թուրքական պանթյուրքիստների կողմից իրենց ծրագրերն իրականացնելու համար Կովկասում ստեղծվեց  Ադրբեջան պետությունը, որի մուսավաթական  կառավարությունն ուներ միևնուն յաթաղանի ծրագրերը: Դեռևս 1918թ. Բաքվում իրականացնելով բազմահազար հայերի ջարդ՝ իր գոյատևման վերջին շնչում կարողացավ նաև իրականացնել ևս մեկ հրեշավոր ծրագիր, այս անգամ՝ Արցախի սրտում՝ Շուշիում, որտեղ զոհ դարձան մոտ 20000 հայ:

 

Շուշիում, Բաքվում և այլ բնակավայրերում կովկասյան թաթարենի կողմից 20-րդ դարասկզբին իրկնացված ջարդերը մոռացության տրվեց և սովետական պրոպագանդան ամեն ինչ արեց, որպեսզի պատմության էջերից ջնջի այդ ոճրագործությունը: Ցավոք սրտի, մենք՝ հայերս, նույնպես լռում ենք՝ հաճախ մոռացության մատնելով: Այդ մասին հրապարակումներ շատ քիչ կարելի է հանդիպել: Ի տարբերություն հայերի՝ ադրբեջանական և թուրքական մամուլը  մեծ թափով, նամանավանդ վերջերս, մեծ քարոզարշավ են սկսել՝ արդեն իսկ հայտնի տեխնոլոգիաներով խեղաթյուրելով պատմությունը: Հենց Բաքվի և նույնիսկ Շուշիի հայերի ջարդերը ներկայացնում են որպես   «հայերի կողմից ադրբեջանցիների կոտորած»:

 

 

Սակայն դեռևս պահպանվել են  որոշակի փաստեր, որոնք վկայում են  իրական դեպքերի մասին:  Ներկայացնել այդ փաստերից մի քանիսը.

 

Արտասահմանյան մամուլը և հատկապես ամերիկյան մամուլը լայնորեն անդրադարձել է    20-րդ դարասկզբին կովկասյան թաթարների կողմից հայերի նկատմամբ իրականացված կոտորածներին:

 

Մեջբերում ամերիկյան  “The Christian  Scinece Monitor” թերթից, որի 1915թ. օգոստոսի 5-ին լույս տեսած համարում գրված է.

 

  • “Karabagh is inhabited exclusively by Armenians, and was formerly practically independent and self-governing”

 

  • «Ղարաբաղը բնակեցված է  բացառապես հայերով, և եղել է, փաստորեն, անկախ և ինքնակառավարվող… »:

 

Նույն պարբերականը 1919թ. օգոստոսի 28-ի համարում, անդրադառնալով Անդրկովկասում հայերի և թաթարների միջև հակամարտությանը, գրում է հետևյալը.

 

  • “The cause of the trouble is said to be apparently political, due to the desire of  Tartars to annex the Armenian province of Karabagh to the Tartar Republic of Azerbaijan. The information from Paris gives the following details: “it was on June 4 at 3 o’clock in the morning, that the Armed forces of the Tartar government of Azerbaijan directed by Dr Soultanoff, who had been imposed by force as governor of Armenian Karabagh, began the attack upon the city of Chouci, the capital of Karabagh”

 

  • «Խնդրի պատճառը, հավանաբար, քաղաքական է, որը կապված է  հայկական Ղարաբաղ նահանգը թաթարական Ադրբեջան Հանրապետությանը բռնակցելու թաթարների ցանկության հետ: Փարիզից ստացված տեղեկատվությանը տալիս է հետևյալ մանրամասնները. «Դա տեղի է ունեցել  հունիսի 4-ին, առվոտյան ժամը 3-ին, երբ Ադրբեջանի թաթարական կառավարության զինված ուժերը, որոնք ղեկավարվում էին Սուլթանովի կողմից, որը ուժի միջոցով նշանակվել էր որպես հայկական Ղարաբաղի նահանգապետ, սկսեցին հարձակումը Ղարաբաղի մայրաքաղաք Շուշի քաղաքի վրա»:

 

Ինչպես տեսնում ենք, ամերիկյան հեղինակավոր  ‘’The Christian Scinece Monitor”  պարբերականը Արցախը ներկայացնում է որպես հայկական նահանգ՝ բնակեցված բացառապես հայերով և  ինքնակառավարվող: Սա, թերևս, կարևոր փաստարկ է պատմությունը խեղաթյուրելու փորձ անողների համար: Ցավեք սրտի, Հայաստանում նույնպես կան փաստերից ու պատմությունից անտեղյակ մարդիկ, որոնք մինչ օրս մտածում են, որ Արցախը հանդիսացել է Ադրբեջանի մաս: Եվս մեկ թերևս փոքրիկ, բայց կարևոր հանգամանքը. հոդվածում Շուշի քաղաքը գրված է հայահնչյուն՝ Շուշի, այլ ոչ թե աղավաղված՝ Շուշա:

 

Բազում փաստեր կան նաև կովկասյան թաթարների, այսինքն ներկայիս ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ իրականացված վայրագությունների մասին:

 

Ամերիկյան հեղինակավոր “The New York Times” պարբերականի 1920թ. մայիսի 3-ին լույս տեսած թերթում հանդիպում ենք հետևյալ վերնագրով հոդվածի. “Baku Armenians face extermination. Allied High Commissioners message  tells of  Azerbaidjan muslims crimes”: Բաքվի հայերը կանգնած են ոչնչացման առաջ. դաշնակիցների բարձր հանձնաժողովականները հայտնում են ադրբեջանական մուսուլմանների հանցագործությունների մասին: Որտեղ կարելի է կարդալ հետևյալը. Без имени-1

 

  • “The situation of the Armenians resident in Baku is critical. Crimes of every type are committed daily against the Armenians by local minor officials and natives of Baku. The rich Armenians are mulcted of large sums under various pretexts. Armenian shopkeepers are robbed by Azerbaidjan soldiers, Baku police, or any one so disposed, without redress.”

 

  • «Բաքվում հայ բնակիչների իրավիճակը ծայրահեղ ծանր է: Ամեն օր ամեն տեսակի հանցագործություններ են կատարվում հայերի դեմ՝ տեղական ցածրաստիճան իշխանավորների և Բաքվի տեղաբնիկների կողմից:  Զանազան պատրվակներով հարուստ հայերը տուգանվում են ահագին չափերի գումարով: Հայ խանութպանները թալանվում են Ադրբեջանի զինվորների, Բաքվի ոստիկանության կամ ցանկացած մեկի կողմից՝ առանց փոխհատուցման»:

 

Այնուհետև հոդվածում նշվում է ականատեսի վկայությունը գնացքում հայերի կոտորածի մասին.

 

  • “The Near East Relief guard on one train reports that Armenians were dragged from the train and butchered before his eyes.”

 

  • «Մերձավոր Արևելքի Նպաստամատույց կազմակերպության ներկայացուցիչը հայտնում է, որ հայերը դուրս են բերվում գնացքներից և սպանվում իր աչքի առաջ»

 

Այնուհետև հաղորդագրության հեղինակը տալիս է այդ իրավիճակի պատճառը և նշում, որ Բաքվի հայերը որևէ առնչություն չունեն իրավիճակի սրման հետ , նրանք օրինավոր և խաղաղասեր բնակիչներ են:

 

  • “The recent crisis in Baku is the result of  the hostility between the Azerbaidjan Hariars and the Armenians in the mountain district of the Karabakh, in dispute between the two countries. I feel impelled to tell the Peace conference that the Armenian inhabitants of Baku face extermination, although they are not parties to the questions at issue between the two governments, and although they are peaceful and law abiding.”

 

  • «Բաքվում իրավիճակի սրման պատճառ է հանդիսանում հայերի և Ադրբեջանի միջև թշնամությունը   լեռնային  Ղարաբաղի համար, որը վիճելի տարածք է երկու երկրների միջև: Ես կարևոր եմ գտնում, որպեսզի հայտնեմ Խաղաղության կոնֆերանսին, որ հայ բնակչությունը Բաքվում կանգնած են բնաջնջման առջև, նաև այն, որ նրանք չեն հանդիսանում երկու կառավարությունների միջև  խնդրի մասնակից,  խաղաղասեր են և օրինապահ»:

 

Ինչու՞ որոշեցի հենց այս հոդվածը մանրամասնորեն ներկայացնել: Պատճառն այն է, որ հոդվածում նկարագրվող 20-րդ դարասկզբի իրավիճակը շատ նման է 20-րդ դարավերջին տեղի ունեցածին:  Արցախում սկսված արդարության շարժմանը Ադրբեջանը պատասխանեց հայերի կոտորածով Բաքվում, նույնը կրկնվեց 20-րդ դարավերջին Սումգաիթում, Բաքվում և այլուր: Դեպքերի ձեռագիրը նույնպես նույնն է՝ մանր չինովնիկներին տրված ամենաթողություն, ոստիկանության անտարբերություն և նույնիսկ մասնակցություն հայերի ունեցվածքի թալանին ու ոչնչացմանը, հայերի մասսայական կոտորածներին: Այո’, պատմությունը կրկնվեց և կրկնվեց նաև այն բանի համար, որ մենք մոռացութան էինք մատնել անցյալը:

 

  • “The New York Times” պարբերականի մեկ այլ համարում հանդիպում ենք  “Tatatars massacre refugees. Attack five wagon loads of Armenians -Elizapethpol in Peril”

 

  • «Թաթարական կոտորածների փախստականները. հայ փախստականների գնացքը հարձակման է ենթարկվել Ելիզավետապոլիսում” վերանագրով հոդվածի, որտեղ գրված է».
  • “Five wagons filled with Armenian refugees from Shushi were attacked by Tatars. Most of the refugees were killed and women were carried off. Similar outrage are occurring in various districts”

 

  • «Հինգ վագոն, լցված հայ փախստականներով, Շուշիից հարձակման է ենթարկվել թաթարների կողմից: Փախստականների մեծ մասը սպանվել են, կանայք առևանգվել են: Նման գազանություններ տեղի են ունենում տարբեր շրջաններում»:

 

 

Հատված այդ տարիներին Կալիֆորնիայում լույս տեսնող «Սաուսալիտո Նյուզ» թերթից:

 

Վերը նշվածը վկայում է այն մասին, որ հայերը զանգվածային կոտորածների էին ենթարկվում կովկասյան թաթարների կողմից ոչ միայն արցախյան Շուշիում կամ Բաքվում, այլև Ադրբեջանի տարբեր շրջաններում:

 

Ամերիկյան մամուլի պահոցում կարելի է գտնել շատ հոդվածներ Արցախում ու նրա շրջակայքում կովկասյան թաթարների կողմից հայերի նկատմամբ իրականացված ոճրագործություններիմ մասին: Հատկապես ուշագրավ է հետևյալ հոդվածը. “The New York Times”  պարբերականի 1919թ. սեպտեմբերի 4-ի համարում   լույս է տեսել մի հոդված, որը պատմում է Շուշիի ջարդերի և վիրավորներին չլքելու  ամերիկացի բուժքույրերի վճռականության մասին: «Բուժքույրերը կպած մնում են իրենց գործին» վերնագրով հոդվածում նշվում է ամերիկյան երկու բուժքույրերի մասին, ովքեր, անտեսելով իրենց կյանքին սպառնացող վտանգը, նախընտրեցին մնալ Շուշիում և օգնել վիրավոր հայերին.

 

  • “Two American nurses Miss Margaret Mark of Hillburn N.Y.  and MissRuth Stuart of New York City working for American Comission for Relief in the Near East, diclined to abandonshushifacts the sick and wounded in Shusha, Armenia, after having survived massacre by Tatars of 700 Christian inhabitens of the town, according to letter just recived here.”

 

  • «Երկու ամերկացի բուժքույրեր՝ միսս Մարգարետ Մաքը Հիլբուրնից և միսս Ռութ Ստյուարտը Նյու Յորքից, ովքեր աշխատում էին Մերձավոր արևելքի օգնության ամերիկյան հանձնաժողովում, հրաժարվել են լքել Հայաստանի Շուշի քաղաքի վիրավորներին, որոնք ողջ են մնացել թաթարների կողմից իրականացված կոտորածից հետո, որին զոհ է գնացել 700 քրիստոնյա: Այդ մասին հաղորդվում է հենց նոր ստացված նամակում»:

 

«Նյու Յորք Թայմսի» այս հոդվածը ոչ միայն փաստում է Ադրբեջանի թաթարներ կողմից Շուշիի հայերի կոտորածների մասին, այլև ապացույց է, որ այդ կոտորածները ոչ միայն մեկ կամ մի քանի օր են եղել, այլև պարբերական բնույթ են կրել, որն իր գագաթնակետին է հասել 1920թ. մարտին, երբ Շուշիում կոտորվեցին տասնյակ հազարավոր հայեր:

 

Հայերի զանգվածային ջարդեր տեղի են ունեցել ոչ միայն Շուշիում, այլև քաղաքի մոտ գյուղերում, այդ մասին նույնպես կարելի է կարդալ 1919թ. լույս տեսած ամերիկյան մամուլի էջերում.

 

  • “However, a new wave of violence then swept through Shusha neighbouring Armenian-populated villages: in mid-June Azeri mounted “irregulars”, about 2,000 strong leading by Sultanov’s brother, attacked, looted and burnt a large Armenian village, Khaibalishen, just outside Shusha, and approximately 600 Armenians lay dead.”

 

  • «Ինչևէ, վայրագությունների նոր ալիք է սկսվել Շուշիին հարակից հայաբնակ գյուղերում: Հունիսի կեսին լավ զինված, 2000 հոգուց բաղկացած խմբավորում, որին առաջնորդում էր Սուլթանովի եղբայրը, հարձակվել է մեծ Ղայբալիշեն (Գայլատուն)  հայկական գյուղի վրա, որը գտնվում է հենց Շուշիի մոտ, թալանել և վառել են այն, մոտավորապես 600 հայեր սպանվել են»:

 

Կովկասյան թաթարների կողմից հայկական գյուղերի վրա հարձակումներին է անդրադառձել նաև  ռուսալեզու «Кавказское слово» պարբերականը.

 

  • “4-5 июня 1919 г. в Шуше и её окрестностях произошли столкновения между армянами, курдами и азербайджанцами. Курдскими и азербайджанскими кочевниками под предводительством брата генерал-губернатора Султанова было вырезано армянское селение Гайбалу. Жители других армянских селений, подвергшихся нападению, соорганизовались и дали отпор. По данным представителя британской военной миссии, из 700 жителей селения Кайбаликенд в живых осталось лишь 11 мужчин и 87 женщин и детей. После этих событий Хосров-бек Султанов установил блокаду армянской части г. Шуши.”

 

  • «1919 թ. հունիսի 4-5-ը Շուշիի եւ նրա շրջակայքում տեղի են ունեցել բախումներ ադրբեջանցիների, քրդերի և հայերի միջև: Քուրդ եւ ադրբեջանցի քոչվորներին առաջնորդող  նահանգապետ Սուլթանովի եղբոր կողմից կոտորեցին հայկական Ղայբալի (Գայլատուն)  գյուղի բնակիչներին: Հարձակման ենթարկված այլ հայկական գյուղերի բնակիչները կազմակերպել են ինքնապաշտպանություն և հարձակումները հետ են մղել: Ըստ Բրիտանական ռազմական առաքելության ներկայացուցչի՝ Ղայբալիքենդ  (Գայլատուն) գյուղի 700 բնակիչներից կենդանի են մնացել  միայն 11 տղամարդ և 87 կին և երեխա: Այդ դեպքերից հետո Սուլթանովը շրջափակել է Շուշիի  հայկական թաղամասը»:

 

Արցախի հայկական գյուղերի վրա 20-րդ դարասկզբին թաթարական հարձակումներին անդրդարձել է նաև ֆրանսիական մամուլը, “Le Temps” թերթը գրում է.

 

  • “Aujourd’hui de fort contingents du tatars ont attaqué la passe d’Askéran, qui était aux mains d’Arménians,mais ils n’ont pu la force. On ce bat e ce moment des les villages de Harmhut, de Haldat e de Haranluk. Vendredi des Kurds e des Tatars attaquer les villages de l’Armenians de Kalibalikend, de Kirkijan c’efforçant de se frayer chemin vers Choucha. Repris de plus belle autour de Choucha en flammes.”

 

  • «Այսօր թաթարական հզոր ուժեր հարձակվել են Ասկերանի անցման վրա, որը գտնվում էր հայերի վերահսկողության տակ, բայց չկարողացան այն վերցնել: Դրա համար հարձակվեցին Հարմհութ (Խրամորթ) և այլ գյուղերի վրա: Երեքշաբթի քրդերը և թաթարները հարձակվել են հայկական Ղայիբալիքենդ  (Գայլատուն) և Կրկժան գյուղերի վրա, որպեսզի ճանապարհ բացեն Շուշիի հասնելու համար: Շուշիի շրջակա հայկական գյուղերը մատնված է կրակի»:

 

Այսպիսով՝ հստակ երևում է, որ 20-րդ դարասկզբին Ադրբեջանի թաթարների  կողմից հայերի զանգվածային ջարդեր կազմակերպվել են ոչ միայն Շուշիում, այլև Արցախի տարբեր վայրերում:

 

Շուշիի կոտորածը հետևյալ կերպ է բնութագրել հայտնի կոմունիստական գործիչ Սերգո Օրջանիկիձեն, ով 1920թ. գլխավորել է   ЦК РКП (б) (Խորհրդային Միության բարձրագույն ղեկավար մարմին) կովկասյան բյուրոն.

 

  • “Я с ужасом вспоминаю и сегодня ту картину, которую мы увидели в Шуше в мае 1920 года. Красивейший армянский город был разрушен, разгромлен до основания, а в колодцах мы увидели трупы женщин и детей”

 

  • «Այսօր ես սարսափով եմ հիշում այն տեսարանը, որը մենք տեսանք 1920թ. մայիսին Շուշիում: Գեղեցիկ հայկական քաղաքը հիմնովին ավերվել, թալանվել էր, իսկ ջրհորներում մենք տեսանք կանանց և երեխաների դիակներ»:

 

Ադրբեջանցի կոմունիստական գործիչ Մուսաևը այսպես է բնութագրել 1920թ. մարտին Շուշիում տեղի ունեցածը.

 

  • “Беспощадного уничтожения беззащитных женщин, детей, стариков началась. Армяне подвергались массовой резни. Красивые армянские девушки были изнасилованы, а затем выстрелены, по приказу Хосров-бек Султанова, погромы продолжались в течение более шести дней, дома в армянской части были разгромлены, разграблены исводины в пепел. Во время этих событев Хосров-бек Султанов, говорил мусульманам о священной войне (Джихада) и призвал их, чтобы закончить армяными города Шуши, не щадя женщин, детей.

 

  • «Անխնա  ոչնչացում անպաշտպան կանանց, երեխաների ու ծերերի: Հայերը ենթարկվել են մասսայական կոտորածի: Սիրուն հայ աղջիկները բռնաբարվում էին, այնուհետև գնդակահարվում: Խոսրով-բոկ Սուլթանովի հրամանով՝ ջարդերը շարունակվեցին վեց օր, հայկական մասի տները թալանվեցին և վերածվեցին մոխրի: Այդ դեպքերի ընթացքում Խոսրով-բեկ Սուլթանովը մուսուլմաններին ասում էր «սուրբ պատերազմի» (Ջիհադի) մասին և կոչ էր անում նրանց վերջ տալ Շուշի քաղաքի հայերին՝ չխնայելով կանանց և երեխաներին: Ruins of Armenian part of Shushi after 1920 Armenians massacre

 

Ադրբեջանի թաթարների կողմից 20-րդ դարասկզբին հայերի նկատմամբ իրականացված վայրագությունների մասին կան շատ փաստեր, սակայն, չգիտես ինչու՞, պատմությունը լուռ էր ու անտեսում էր այդ ողբերգությունները: Ցավոք սրտի, մեր ժողովրդի պատմության գրեթե յուրաքանչյուր օրը կապված է ողբերգության հետ, սակայն չպետք է լռել ու անտեսել այն, նամանավանդ, երբ ոճրագործները փորձում են խեղաթյուրել տեղի ունեցածը և իրենց վայրագությունները ոչ միայն արդարացնում են, այլև դրանք վերագրում են այդ վայրագությունների զոհերին:

 

Իսկ վերջում ուղղակի թվային  ապացույց. 1883թ մարդահամարի տվյալներով Շուշիի բնակչությունը կազմում էր 25656 մարդ, որի 57% հայեր էին,  43%-ը՝ կովկասյան թաթարներ, իսկ 3%-ը՝ ռուսներ և հրեաներ: 1930թ. Շուշիում բնակվում էր ընդամենը 300 հայ:

Վահե  ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

1