ԱՄՆ 43-րդ նահանգը՝ Հարավային Դակոտան, ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԱՄՆ 43-րդ նահանգը՝ Հարավային Դակոտան, ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ 43-րդ նահանգը՝ Հարավային Դակոտան, ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Հարավային Դակոտա նահանգի Ներկայացուցիչների պալատը փետրվարի 26-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Բանաձևին կողմ է քվեարկել 51 պատգամավոր, դեմ է եղել 17-ը:

 

Ընդունված փաստաթուղթը դատապարտում է Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը և ողջոնում է այս թեմայի ուսումնասիրությունը Հարավային Դակոտայի դպրոցներում: Հայոց ցեղասպանությունից բացի այս բանաձևը վերաբերում է նաև հույների և ասորիների ցեղասպանություններին:

 

Բանաձևը կոչ է անում ԱՄՆ նախագահ Օբամային և ԱՄՆ Կոնգրեսին հետևողական լինել ու պաշտոնապես ճանաչել հայերի, հույների և ասորիների դեմ իրենց պատմական հայրենիքում՝ Անատոլիայում գործած վայրագությունների փաստը:

1