Կոնգրեսական Շերմանը Քերիին կոչ է արել օգտագործել «ցեղասպանություն»
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Կոնգրեսական Շերմանը Քերիին կոչ է արել օգտագործել «ցեղասպանություն»

Կոնգրեսական Շերմանը Քերիին կոչ է արել օգտագործել «ցեղասպանություն»

Վաշինգտոնի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության համաձայն՝ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Բրեդ Շերմանը երեկ կոչով դիմել է պետքարտուղար Ջոն Քերիին եւ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին՝ դադարեցնել Ամերիկայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը խոչընդոտելու Թուրքիայի քաղաքականությանը տուրք տալը:

 

Շերմանը կոչ է արել «քաջություն» դրսեւորել եւ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի տարում ասել ճշմարտությունը։  «Սենատոր եղած տարիներին դուք հետամուտ էիք լինում Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Այժմ մենք պատրաստվում ենք ոգեկոչել Ցեղասպանության 100-րդ տարելիցը, եւ հույս ունեմ, որ դուք քաջություն կցուցաբերեք, ինչով հայտնի եք, եւ ապրիլի 24-ին կօգտագործեք «Ցեղասպանություն» բառը՝ նկարագրելու համար 100 տարի առաջ Անատոլիայում կատարվածը», — Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում պետքարտուղարի մասնակցությամբ լսումների ժամանակ Քերիին ասել է Շերմանը: Ջոն Քերին առաջիկա շաբաթներին գրավոր կպատասխանի այս եւ կոնգրեսականների կողմից բարձրացված այլ հարցերին:  

 

1