Դինքի սպանության գործով Անկարայում բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Դինքի սպանության գործով Անկարայում բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել

Դինքի սպանության գործով Անկարայում բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել

«Ակօս» թերթի խմբագիր, հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով Թուրքիայի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել Անկարայում:   Խոսքը Ռամազան Աքյուրեքի մասին է, որը 2003-ից 2006 թվականներին եղել է Տրապիզոն նահանգի ոստիկանության պետը: 

 

Դրանից հետո մինչեւ 2009 թվականը ոստիկանության հետախուզության բաժնի ղեկավարի պաշտոնն է զբաղեցրել: Իսկ երբ մոտ երկու տարի առաջ Թուրքիայում կոռուպցիոն գործ հարուցվեց, նա եւ իսլամիստ գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ ենթադրաբար կապ ունեցող մի քանի այլ պաշտոնյաներ հեռացվեցին աշխատանքից:   Դինքի սպանության գործով ոստիկանության եւս 3 բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել: 

1