Քրքորյանը ֆինանսավորելու է Ցեղասպանության մասին գեղարվեստական նոր ֆիլմի նկարահանումը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Քրքորյանը ֆինանսավորելու է Ցեղասպանության մասին գեղարվեստական նոր ֆիլմի նկարահանումը

Քրքորյանը ֆինանսավորելու է Ցեղասպանության մասին գեղարվեստական նոր ֆիլմի նկարահանումը

Հայազգի միլիարդատեր Քըրք Քրքորյանը որոշել է ֆինանսավորել Հայոց ցեղասպանության մասին գեղարվեստական ֆիլմի նկարահանումը: Տեղեկությունը հաղորդում է Showbiz411-ի սյունակագիր Ռոջեր Ֆրիդմանը, որը նախկինում տասը տարի աշխատել է ամերիկյան հեղինակավոր Fox News-ում: «Օսմանյան կայսրությունը Հայաստանը կործանելու եւ իրենով անելու համար 1,5 միլիոն մարդու է կոտորել:

 

Քըրքորյանը հուսով է, որ այս նոր ֆիլմը հայոց ցեղասպանության հիշատակի պսակը կդանա, ինչպես «Շինդլերի ցուցակը»՝ հրեաների հոլոքոստի համար», — գրել է Ֆրիդմանը: Ըստ աղբյուրի՝ Օսկարի առաջադրված մի ռեժիսոր եւ սցենարիստ, որը խնդրել է իր անունն առայժմ չհրապարակել, արդեն տվել է ֆիլմը նկարելու համաձայնությունը: Տարբեր դերասաններ, որոնց անունները կհայտարարվեն առաջիկայում, նույնպես պատրաստ են նկարահանվելու այդ ֆիլմում:

 

Սակայն Ֆրիդմանը նշում է, թե իր բնորոշմամբ՝ Վիլյամ Սարոյանից հետո Ամերիկայում ամենահայտնի հայերը՝ Քարդաշյանները, այդ կինոնկարում՝ որոշ հանգամանքներից ելնելով, դերեր չեն ստանա: Իսկ դեռեւս վերնագիր չստացած ֆիլմի նկարահանումները կսկսվեն այս ամռանը, Եվրոպայում: Ֆիլմի բյուջեն, ըստ աղբյուրի՝ բավական մեծ է:

1