Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված եռօրյա միջոցառում տեղի կունենա
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված եռօրյա միջոցառում տեղի կունենա

Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված եռօրյա միջոցառում տեղի կունենա

Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցը ամփոփվելու է մայիսի 7-9 կայանալիք եռօրյա հիշատակումով: Բոլոր հայ-ամերիկյան եկեղեցիները, հայրենակցական, բարեգործական կազմակերպությունները և քաղաքական խմբերը միավորվելու են՝ ամերիկացիներին և աշխարհին ներկայացնելու հնչեղ մի կոչ, որը լսելի կլինի ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև միջազգային հանրության համար, – գրում է Asbarez-ը:

 

Հեռախոսազրույցում Հայոց ցեղասպանության միջոցառումները համակարգող ազգային հանձնաժողովի նախագահ, գրող, դոկտոր Նուբար Աֆեյանն ընգծել է գալիք իրադարձութունների համար միասնականության կարևոր հայեցակարգը:

 

«Մենք պետք է մեր երախտագիտությունն ու խորին շնորհակալությունն արտահայտենք այն հաստատություններին և մարդկանց, որոնք օգնել են մեզ փրկվել և գոյատևել, հատկապես ԱՄՆ-ում»,- նշել է Աֆեյանը:

 

Միջոցառումներին  մասնակցության հրավերներ են ուղարկվել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային և ԱՄՆ Կոնգրեսի անդամներին:

 

Վաշինգտոնի Ազգային տաճարում հատուկ արարողակարգին ներկա են գտնվելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի տան Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն:

 

Ազգային հանձնաժողովում ընդգրկված են ներկայացուցչական խմբեր ԱՄՆ ողջ տարածքից:

1